ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

1920

Հայրենասեր, կարգապահ, օրինակելի, աշխատասեր, համեստ Արարատը: Նրան գրեթե միշտ այսպես են հիշում հարազատներն ու մտերիմները:

Արարատ Վաչիկի Խանոյան` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ, ջոկի հրամանատար, հետմահու լեյտենանտ: Զոհվել է Ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ:

2012թ.-ին դպրոցն ավարտելուց հետո, Արարատը զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի հյուսիսային հատվածում` Եղնիկներ զորամասում: Օրինակելի ծառայության համար բազմիցս խրախուսվել է  հրամանատարության կողմից:

Արարատի ծառայակից  ընկերները ափսոսանքով ու սրտի ցավով են հիշում նրա մասին.

‹‹Շատ դժվարություններ ենք տեսել իրար իրար հետ, շատ լավ մարդ էր: Ցավալի էր նրա կորուստը: Ինձնից մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, մեզ` նորեկներիս, միշտ բացատրում էր` ինչ պետք է անել, ոնց պահել հերթապահության ժամանակ››:

2014թ. հուլիսի 31-ին  Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, թշնամու գնդակից զոհվում է Արարատ Խանոյանը:

Արարատի մայրը` տիկին Անահիտը, պատմում է, որ որդու հետ հեռախոսով զրուցել է դիրքեր բարձրանալուց առաջ.  ‹‹Ասաց մամ ջան չմտածես, հետ եմ գալու: Ռուսաստանում ապրելիս մեզ ստիպում էր վերադառնալ Հայաստան: Զորացրվելուց հետո մտադրություն ուներ դառնալ ավտոմեխանիկ ու շարունակել հոր գործը: Միշտ ասում էր ` ծառայում եմ ծնողներիս ու հայրենիքիս»:

Արարատ խանոյանը ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է  Մարտական ծառայության մեդալով: Իսկ 2014թ. հոկտենբերի 9-ին` նրա ծննդյան օրը, Սարդարապատ համայնքում` դպրոցի հարևանությամբ, բացվել է նրա հիշատակր հավերժացնող հուշաքար, իսկ դպրոցը հնարավոր է կրի Արարատ Խանոյանի անունը:

 

Նաիրա Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել