ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 60 ԱՄՅԱԿԸ

ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 60 ԱՄՅԱԿԸ

1793

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր հյուրընկալվել հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Հայսատանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր` Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյանը։

Այսօր անվանի ոստիկանը դարձավ 60 տարեկան և նա սիրով ընդունել էր հրավերը` իր ծննդյան օրվա մի մասը անցկացնել ընկերների և ուսանողների հետ միասին։

Հանդիպման սկզբում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան պարոն Նաղաշ Մարտիրոսյանը կարդաց հոբելյանական տարեդարձի առիթով, ԵՊՀ ռեկտոր պարոն Արամ Սիմոնյանի կողմից ստորագրված հրամանագիրը. «Վաստակաշատ լրագրող, դասախոս, գիտական-հասարակական գործիչ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյանը, պետական-հասարակական, մանկավարժական արտասովոր գործունեության, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ պարգևատրվում է ԵՊՀ պատվոգրով»։

Ընթացքում ցուցադրվեց Նիկոլայ Գրիգորյանի մասին պատմող ֆիլմը, որը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության նվերն էր ծննդյան առթիվ։

Նրան շնորհավորանքի խոսքեր ասացին նաև ոստիկանությունից` պարոն Ներսես Աթաբեկյանը և Էդգար Ջանոյանը, ով ընթերցեց ՀՀ ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի հրամանագիրը. «ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում ծառայելու ընթացքում, իր առջև դրված ծառայողական խնդիրները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրամայում եմ. պարգևատրել ոստիկանությունում «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, պաշտոնաթող փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Վլադիմիրի Գրիգորյանին»։

Իր շնորհավորանքի խոսքն ասաց Հայասատանի Ժուռնալիստների միության ներկայացուցիչ պարոն Գրիգոր Ջանիկյանը. «Սիրելի բարեկամներ, մեր հոբելյանը նշեց, որ ամբողջ կյանքում երազել է դառնալ լավ լրագրող։ Նա միշտ հավատարիմ է մնացել իր կոչմանը և դրա արդյունքում այսօր արժանանում է Ժուռնալիստների միության բարձրագույն պարգևի, որը կոչվում է «Հավատարիմ մասնագիտությանը»»։

Նրան ողջունելու էին եկել նաև, Նիկոլ Փաշինյանը, Վրեժ Սարուխանյանը, Արտակ Ալեքսանյանը, Արտակ Հերիքյանը և շատ ուրիշներ։

Իսկ հարցին, թե արդյո՞ք դուք համամիտ եք այն կարծիքին, որ ընկերներին պետք է մոտ պահել, իսկ թշնամուն ավելի մոտ, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Թշնամության մեջ ավելի հեշտ է, քան ընկերության մեջ։ Ընկերությունը շատ ավելի մեծ նվիրում է պահանջում, շատ ավելի մեծ տղամարդկություն և զոհաբերություն»։

Եվ վերջում պարոն Գրիգորյանը հավելեց. «Չկա այնպիսի բարդ իրավիճակ, որից դուրս գալու ելք չգտնեք,եթե դա թեկուզ ամենադժվարինն ու անհուսալին է,մի վհատվեք, միշտ էլ քայլ լինելու է, ուղղակի պետք է պայքարել»։

Վարսիկ Սահրադյան

3-րդ կուրս

Կիսվել