Հարցազրույց հոգեբան Մարիամ Մեհրաբյանի հետ
-Որո՞նք են հոգեբանության մեջ ամենակարևոր գործոնները:
-Հոգեբանությունը ինքնին երիտասարդ գիտություն է, չնայած այն հանգամանքին, որ քարանձավային մարդը ուներ հոգեբանություն՝ դեռ քարե դարից սկսած: Ըստ ինձ հոգեբանության մեջ ամենակարևորը ՝ գաղտնիության սկզբունքն է, չվնասելու սկզբունքն է և անհատին, որպես անհատ մոտենալու սկզբունքն է:
-Ի՞նչ է գաղտնիության սկզբունքը:
-Այցելուի մասին ամբողջ ինֆորմացիան՝ սկսած նրա խնդիրներից, վերջացրած ծննդյան տարեթվով պետք է պահպանվի հոգեբանի դարակում և դուրս չգա այն սենյակից, որտեղ նրանք զրուցել են:
-Ո՞րն է ամենաանթույլատրելի սխալը հոգեբանության մեջ:
-Մարդկային խնդիրները հաճախ ունենում են այնպիսի անկյուններ, որոնց որ պետք է շատ զգույշ մոտենալ: Անթույլատրելին առաջին հերթին այն է, որ հոգեբանը չպետք է դառնա մարդու ուղեկիցը և այն անփոխարինելի մեկը, առանց որի մարդը իր կյանքը չի կարող պատկերացնել: Հոգեբանի իրական պրոֆեսիոնալիզմը կայանում է նրան, որ նա ուղղորդի և տարբերակներ առաջարկի տվյալ խնդրի լուծման համար: Տարածված մի կարծիք կա ըստ որի ՝ «հոգեբանը խորհուրդներ չի տալիս», սակայն ցանկացած խնդիր ունի իր լուծման մի քանի տարբերակները և հոգեբանի խնդիրն է առաջարկել լուծման այն տարբերակը,որն անտեսանելի է մարդուն:
-Ըստ վիճակագրական տվյալների, ովքե՞ր են ավելի շատ այցելում հոգեբանին:
-Համեմատելով 2015 թվականի արդյունքները, այս տարի ի ուրախություն բոլորիս, աճել է այն տղամարդկանց թիվը ովքեր դիմում են հոգեբանին: Եթե 2015 թվականին, մեր այցելուների 95 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներն էին,ապա 2017-ի արդյունքներով 50-60 տոկոսը կազմում են տղամարդիկ:
-Տղամարդիկ ինչպիսի խնդիրներով են հիմնականում դիմում հոգեբանին :
-Արական սեռի այցելուների մեծ մասը, ովքեր մեզ դիմել են եղել են խաղամոլներ: Կարող եմ ասել,որ արդյունքներն ուրախացնող են, քանի որ մեր և լրագրողների աշխատանքը հանգեցրել է նրան, որ այսօր տղամարդը ցանականալով վերացնել առկա խնդիրը ինքն է դիմում կնոջը՝ հոգեբան գտնելու նպատակով: Շատ են եղել նեվրոզների, ալկոհոլի չարաշահման, նախաամունալուծական դեպքերը: Բայց այսօր մենք հասել ենք գիտակցման մի մակարդակի, երբ մարդը հասկանում է, որ իր մտքերը հիվանդություն չի, և չի կարելի այն դեղորայքով բուժել:
-Մարդու մտքերի և ներշնչանքի ազդեցությունը ի՞նչպես է անրադառնում հոգեբանության վրա:
-Ձեզ ներկայացնեմ մի այցելուի պատմություն: Հղիության ընթացքում եղել են մանկությունից առաջ եկած տրավմաներ, կապված ծնողի չբերության հետ: Այս դեպքում չբերությունը ոչ թե սոմատիկա էր կամ չէին գործում ձվարանները, այլ մարդը իրեն կոդավորել է, որ չի կարող երեխա ունենալ, սակայն հոգեթերապիայի արդյունքում կարողացել ենք այս խնդիրը լուծել: Նման դեպքերը շատ հաճախ լինում են ուժեղ ներշնչանքի արդյունք:
-Որո՞նք են ամենածանր դեպքերը հոգեբանների համար:
-Կանաց և տղամարդկանց դավաճանված լինելու խնդիրը միշտ եղել է: Մամավանդ հիմա շատացել են սոցցանցերով ծանոթության, խաբեության և դավաճանության դեպքերը: Եթե հոգեբանության շրջանակից դուրս դրանք կարող են զավեշտալի թվալ, ապա հավատացնում եմ ձեզ, որ հոգեբանների համար դա իրականում շատ բարդ աշխատանք է:
-Ո՞ր դեպքերն են հիմանակնում հասնում դրական ավարտի:
-Եթե խնդիրները չեն ունենում հեփի էնդ, ապա հավատացնում եմ, որ դրական շարժը միշտ էլ կա: Մեր աշխատանաքային պրակտիկայում ունեցել ենք դեպք, երբ 5 տարի բաժանված զույգը, նորից ամուսնացել է, խաղամոլությունից հետո տղամարդը իր ամբողջ ռեսուրսները ներդրել է նոր բիզնես սկսելու վրա, բազմաթիվ երեխաներ, ովքեր տրավմայից հետո մեծ հաջողություններ են գրանցել սպորտում և այլ բնագավառներում:
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Մի՛ կառչեք բացասական մտքերից և փորձեք ցանկացած իրավիճակում գտնել գեղեցիկն ու դրականը:
Ադրինե Նիդելյան
3-րդ կուրս