ԴԵՊՐԵՍԻԱ՞, ԹԵ՞ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ

ԴԵՊՐԵՍԻԱ՞, ԹԵ՞ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ

4656

Եղանակի փոփոխություններին զուգահեռ մարդկանց մոտ նկատվում է հոգեվիճակի ու բնավորության փոփոխություն, որի հետևանքով շատերն ունենում են տրամադրության անկում. այս երևույթը հաճախ շփոթում են «դեպրեսիա»-ի հետ։

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի խոսքով՝ դրանք կապված են եղանակի փոփոխության, լուսավոր ու արևային ժամերի կրճատման հետ, որոնց հետևանքով մարդու օրգանիզմն աստիճանաբար պատրաստվում է ցուրտ եղանակին։

«Ադապտացիայի այս շրջանը, մեզնից ավելորդ «ծախսեր» ու էներգիա պահանջելով,  հանգեցնում է դեպրեսիվ վիճակի»,- նշեց հոգեբանը։

Լիլիթ Բաղդասարյանը կարևորեց տրամադրության անկումը դեպրեսիայից տարբերելու հանգամանքը։

«Պետք չէ տրամադրության յուրաքանչյուր անկում դիտարկել որպես դեպրեսիա։ Հատկապես աշնանը բոլորիս մոտ էլ տրամադրության տատանումներ լինում են, բայց արդյո՞ք դրանք դեպրեսիաներ են։ Եթե դրանք ուղղորդվում է ֆիզիկական թուլությամբ, ախորժակի կորստով, վատ քնով, ինչպես նաև քնկոտությամբ, ապա նոր կարող ենք խոսել դեպրեսիայի առկայության մասին»,- ասաց  նա։

Դեպրեսիաները հաղթահարելու համար Լիլիթ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս  շատ քայլել, հատկապես արևային ժամերին։ Կարևոր է ճաշացանկում ավելացնել վիտամինային սնունդ, ցիտրուսային մրգեր, շոկոլադ և թեյ։ Խորհուրդ է տրվում զբաղվել սպորտով, հատկապես լողով, որովհետև ջրի հետ շփումը նպաստում է դեպրեսիայի հաղթահարմանը։

«Մի՛ մեկուսացեք շրջապատից, փոխարենը շա՛տ ժամանակ տրամադրեք ձեր ընկերներին ու մտերիմներին, գնացե՛ք քայլելու, գնումների, ֆիլմեր դիտելու, եղե՛ք հնարավորինս զբաղված. այդպիսով կնպաստեք դեպրեսիաների վերացմանը»,- իր խոսքն ամփոփեց հոգեբանը։

 

Տաթև Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել