Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

Ի՞ՆՉ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

1207

Հիսուս Քրիտոսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, Փրկչի ծննդյան քառասուներորդ օրը Հիսուսին բերում են տաճար: Վերջինիս արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` հասկանալու համար աղմուկի պատճառը: Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ տեսնում է Հիսուսին և հասկանում, որ նա փրկություն ու լույս է լինելու մարդկանց համար, և ընդառաջ է գալիս նրանց: Ահա այստեղից էլ առաջացել է տոնի անունը՝ «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Քրիստոնեական տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է, իսկ կրակի միջոցով մաքրագործվում են:

Տոնն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, որին հաջորդում է նախատոնակը, Անդաստանը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության արարողությունը: Հետո եկեղեցում եղած մարդիկ վառվող մոմերով վերադառնում են իրենց տները: Բակերում եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տոնն այսօր քրիստոնեական է, սակայն ունի շատ ավելի հին արմատներ: Քրիստոնեության ընդունումից հետո բազմաթիվ տոներ ու ծեսեր պահպանվեցին այլ խորհրդով և բովանդակությամբ: Այս դեպքում պահպանվել է հեթանոսական տոնի կարևոր բաղադրիչը՝ խարույկը:

Հեթանոսական շրջանում տոնը նվիրված էր գիտության և դպրության աստված Տիրին և ռազմի, քաջության ու ամպրոպի աստված Վահագնին: Հնում Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ ձմռանը հիշեցնում էին, որ ժամանակն է տեղը զիջելու գարնանը: Մարդիկ մեծ հույսեր էին կապում կրակի հետ. որպեսզի օջախը հաջողակ լինի, խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, լցնում էին կճուճների մեջ՝ ի նշան առատության, տեսողության պայծառության համար կրակի ածուխը քսում էին կոպերին: Մոխիրը գարնանը նաև շաղ էին տալիս արտում, որ մկները ցանքսը չվնասեին:

Հնում հայերը բազմազան գուշակություններ էին կատարում տոնական խարույկի միջոցով: Այն վառելու պահին հաճախ նաև կրակել են կամ աղմուկ բարձրացրել: Շները վախեցել են և հեռու փախել: Որ կողմ գնացին շները, այդ տարի այդ կողմից պետք է սպասել տարվա բերքի առատությունը: Տոնակատարության ընթացքում հաշվում էին նաև երկնքում երևացող սարյակների թիվը: Դրա միջոցով որոշում էին տարվա առատության չափը:

 

Թամարա Գասպարյան

3-րդ կուրս

Կիսվել