ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

2177

Փետրվարի 28-ին Ժուռնալիստիկայի ֆակուլետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ֆոտոապրում» խորագրով վարպետության դաս Լուսի Սարգսյանի հետ։

Լուսի Սարգսյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Նա 2010 թ.-֊ից ֆոտոլրագրության ոլորտում է, այժմ էլ աշխատում է «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունում։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց լուսանկարչության ստեղծման պատմությունը: Խոսելով հայկական ֆոտոլրագրության ավանդույթներից՝ Լուսի Սարգյսանը նշեց, որ այն սկիզբ է առել 19-րդ դարում. «Հստակ հետազոտություն չկա, թե որտեղ և երբ է սկզիբ դրվել հայ ֆոտալրագրությանը, բայց մեզ ծանոթ են Աբդուլահյանները՝ Աբդուլլահ եղբայրները, որոնք նպաստել են հայ ֆոտոլրագրության զարգացմանը՝ բացելով հայկակական լուսանկարչատուն»:

Ուսանողների հետ զրույցը անցավ ջերմ և հետաքրքիր միջավայրում։ Ծավալվեցին քննարկումներ աշխարհահռչակ լրագրողների կողմից արված լուսանկարների վերաբերյալ, հանդիպման մասնակիցները դիտեցին նաև կարճամետրաժ ֆիլմ, որից հետո արտահայտեցին իրենց կարծիքները:

Լուսի Սարգսյանը բացահայտեց մի շարք գաղտնիքներ, որոնք պետք կգան հետագայում ֆոտոլրագրությամբ զբաղվելու համար. «Լուսանկարչությունը նախևառաջ լույսը նկարելու տեխնիկան է»։

Մեզ հետ զրույցում Ժուռնալիստիկայի ֆակուլետետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանը հավաստիացրեց, որ նմանաբնույթ հանդիպումները շարունակական կլինեն:

Մոնիկա Մամյան

2-րդ կուրս

Կիսվել