Հայաստանի գրողների միությունում մարտի 23-ին բացվեց Վալերի Պետրոսյանի լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված Արցախյան ազատամարտի 30-ամյակին: Վալերի Պետրոսյանը 1988-ին աշխատել է Ասկերանի շրջանային թերթում` «Կարմիր դրոշում», այժմ այն «Բերդ» է կոչվում:
Փետրվարի 12-ի ուշ երեկոյան որոշեցին, որ հաջորդ օրը պետք է Ստեփանակերտում անցկացնեն հանրահավաք ու երթ։ Եվ որպես ֆոտոլրագրող նախաձեռնող անդամների և Սլավիկ Միրզոյանի որոշմամբ ընտրվեց Վալերի Պետրոսյանը։ Հանրահավաքի առաջին օրվա լուսանկարները պետք է լինեին հենց նույն օրը Երևանում, որպեսզի ուղարկվեր Մոսկվա՝ Գորբաչովին։ Լուսանկարների տեղափոխումը ևս մեծ դժվարությամբ է եղել։ Տեղափոխմանը օգնել է շարժման ակտիվիստ Սլավիկ Միրզոյանի կինը՝ կապկպելով նկարները մարմնին, շորեր հագցնելով, և նույն շարժման ակտիվիստ Մարատ Հակոբջանյանը, որն այդ ժամանակ շրջանային հանգույցի պետն էր և իր մեքենայով Լաչինի միջանցքով հասցրել են Երևան, այնուհետև Մոսկվա։
Այս նկարը Վալեր Պետրոսյանն ասում է, որ խորհրդանշական է։ Նշանակում է, որ իզուր չի սկսվել և սերունդները շարունակում են։ Նկարում եղբորորդին է՝ Սևան Պետրոսյանը։ Եղբայրը երեկոյան պատրաստում է պաստառ՝«Հայկական հողերը՝ Հայաստանին» գրությամբ։ Այդ ժամանակ տղան 3-4ամսական է եղել նստեցրել պաստառի տակ և նկարել։ Իսկ արդեն 2016թ.-ին մասնակցել Արցախյան պատերազմին։
Լուսանկարներ շատ կան։ Նկարներն ընտրվել են ըստ ժամանակագրությամբ։ Հուլիսի 23-ին լրանում է Աղդամի ազատագրման 25 ամյակը, ամենայն հավանականությամբ մյուս ցուցահանդեսը կկազմակերպվի սույն առիթով։
Սվետա Պապոյան
3-րդ կուրս