ԿԱՆ ԹԱԼԱՆՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ ԲՆՈՒՅԹ Է…

ԿԱՆ ԹԱԼԱՆՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ ԲՆՈՒՅԹ Է…

1430

«Կան զինվորականներ, ովքեր ընդհանրապես դեմ են բոլոր տիպի թափանցիկություններին, որովհետև իրենք համարում են, որ դա իրենց խանգարում է, և խուսափում են ամեն ինչից, դա կախված չի նրանից, որ նրանք վատն են, ուղղակի գործի բնույթից ելնելով այդպես է: Կան իհարկե զինվորականներ, որոնք զբաղված են թալանով, իրենց համար գաղտնիությունը գործի բնույթ է կրում, այսինքն ինչքան գաղտնի եղավ, այնքան երկար իրենք կարող են կրծել ցորենը»:

«Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի շրջանակներում,  մարտի 28-ին «Ani Plaza» հյուրանոցային համալիրում ուսանողների հետ տեղի ունեցած քննարկում – հանդիպման ժամանակ իր տեսակետով կիսվեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Հանդիպման  նպատակն էր ուսանողներին իրազեկել պատերազմական իրավիճակներում և առհասարակ ինֆորմացիայի տարածման խնդիրների մասին: Զրույցի  ընթացքում քննարկվեց պատերազմող երկրներում տեղեկատվական ազատության հիմնախնդիրները,  և  փորձագետը խոսեց նաև, թե ինչքան կարևոր է, որպեսզի լրագրողը և հատկապես՝  ռազմականը  լինի պրոֆեսիոնալ, ինչպես պետք է իրեն պահի  պատերազմական և ոչ պատերազմական իրավիճակներում.

«Պատերազմական իրավիճակում բանակը թափանցիկության խնդիր ունի, այն  կարող է լրագրողին կամ թողնել ճակատային գիծ  կամ կարող է  չթողնել: Այստեղ նաև լրագրողի ապահովության  խնդիրն է առաջ գալիս, շատ լրագրողներ չունեն տարրական գիտելիքներ, թե ինչպես պետք է իրենց պահել արտակարգ իրավիճակներում, իսկ այդ ամեն ինչը խաղում է նրանց կյանքի հետ: Շատ կարևոր է, որ լրագրողն իմանա, որ եթե նրան շփման գծում կամ սահմանին տալիս են զրահաբաճկոն, լրագրողը պետք է այն չվերցնի, որովհետև թշնամին ամենաքիչը  լրագրողին կուզենա վնասել, իսկ վերցնելու դեպքում նա դառնում է պոտենցիալ թիրախ»:

Հանդիպման ընթացքում նշվեց նաև Հայաստանում ռազմական լրագրողների պակասի, պատերազմական իրավիճակում Հայսատանյան մեդիադաշտում տեղեկատվական բացերի մասին: Քննարկվեց նաև այն, որ Հայաստանում ռազմական լրագրողների սղության պատճառով չկա այն պրոֆեսիոնալիզմը, որը կա միջազգային մամուլում:

«Միջազգային մամուլում պատերազմական իրավիճակներում լրագրողներին բաժանվում են հատուկ թռուցիկներ, որտեղ գրված են լրագրողը ինչի մասին կարող է գրել և ինչի մասին ոչ: Կան նաև հատուկ թրեյնինգներ, որոնք նախապատրաստում են լրագրողներին յուրաքանչյուր իրավիճակի: Այնպես են նախապատրաստում, որ թրեյնինգներից մեկի ընթացքում լրագրողներից մեկի թևը կոտրվել է, այսինքն  դա այն ամենաքիչ բանն է, որ կարող է տեղի ունենալ պատերազմական իրավիճակում:

Անկախ ստեղծված պայմաններից՝ խաղաղ թե պատերազմական իրավիճակում,  լրագրողը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր իրավիճակի»:

Հանդիպումը ավարտվեց թեյի սեղանի շուրջ  կարծիքների փոխանակմամբ:

 

Մերի Դարաբյան

3-րդ կուրս

Կիսվել