Ապրիլի հինգին ԷՕՆ հակասրճարանում կայացավ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» գրքի երկրորդ շնորհանդեսը, առաջինը կայացել էր Գյումրիում:
Գրող Արմինե Բոյաջյանը խոսելով հեղինակի մասին նշեց.
«Թեև այսօր վերացական գրականությունը տարածված և ընդունելի է, բայց ամեն դեպքում ես սիրում եմ սյուժեներ: Իսկ Էդգարը սյուժե կառուցեու վարպետ է, նա կարողանում է գեղեցիկ պատմել, նա կարողանում է իր պատմությունը սկզբից մինչև վերջ հասցնել մարդկանց, դա իր մոտ շատ լավ է ստացվում: Նա պատմելու վարպետ է»:
Ընթերցողներից մեկի հարցին՝ սիրում ե՞ք մեր սովորական երկիրը և երբևէ մտածել ե՞ք այն լքելու մասին, հեղինակը պատասխանեց. «Ոչ չեմ սիրում, բայց չեմ էլ մտածել այն լքելու մասին»:
Էդգար Կոստանդյանի առաջին գիրքը՝ «Անիմաստ վերադարձ» լույս է տեսել 2007թ-ին, երկրորդը՝ «Ներեցեք» հրատարակվել է 2009-ին, սակայն գրողին հայտնիություն է բերել 2013թ-ին լույս տեսած «Որբանոց» վեպը:
Նանե Պետրոսյան
3-րդ կուրս