ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

1502

Հարցազրույց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Վարդուհի Պետրոսյանի հետ:

 

Առաջին բանը, որ գալիս է Ձեր մտքին մանկություն ասելիս:

-Իմ պապական տունը, իմ բակը, ընկերներիս ու հարազատներիս հետ անցկացրած րոպեները. սրանք այն բաներն են, որոնք ինձ միշտ ստիպում են ավելի լավը դառնալ:

Ի՞նչ եք բերել Ձեզ հետ մանկությունից:

-Սկզբունքայնություն, ազնվություն, գյումրեցուն հատուկ թասիբ (ժպտում է):

Ձեր կյանքում հրաշքներ լինո՞ւմ են:

-Իմ ընտանիքն է իմ հրաշքը :

Երիտասարդ տարիներին որևէ խենթություն արե՞լ եք:

-Վատ է, բայց ոչ։ Խենթությունը սահմաններ չի ճանաչում . գուցե տեսակս թույլ չի տվել անցնել այդ սահմանները:

Ֆակուլտետում ձևավորված կարծիք կա, որ դուք շատ նվիրված եք Ձեր աշխատանքին և դրա վրա շատ ժամանակ եք ծախսում: Ընտանիքի անդամները չե՞ն խանդում:

-Խանդի տեսարաններ լինում են. հաճախ ամուսինս ասում է` ուսանողներիդ ավելի շատ ես սիրում, քան մեզ (ծիծաղում է)։ Բոլոր դեպքերում` երջանիկ եմ, որ ընտանիքիս անդամները հասկանում են ինձ:

Ունե՞ք բնավորության գիծ, որ չէիք ուզի ժառանգեին Ձեր երեխաները:

-Գուցե չափից դուրս ներողամտությունը, նվիրվածությունը «սխալ» մարդկանց:

Մեծ ուսուցիչներ ունեցե՞լ եք:

-Կյանքի տարբեր շրջաններում ունեցել եմ և հիմա էլ ունեմ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ մարդու համար ամենամեծ ու լավագույն ուսուցիչը կյանքն է` իր բոլոր փուլերով և այդ փուլերում հանդիպած յուրաքանչյուր անհատով:

Պատմության մեջ երեք ամենամեծ կանայք ըստ Ձեզ:

-Փառանձեմ թագուհին, Մարգարետ Թետչերը, Եղիսաբեթ II-ը:

Ձեր նշած կանանցից ո՞ւմ հետ կուզեիք առանձնազրույց ունենալ:

-Միանշանակ Մարգարետ Թետչերի:

Ի՞նչ խորհուրդ կհարցնեիք նրանից:

-Անելանելի վիճակում ինչպես չմատնել սեփական հուսահատությունը:

Եթե հնարավորություն ունենայիք աշխարհից առհավետ վերացնել մի բան, ի՞նչը կլիներ դա:

-Թշնամությունը:

Անորոշ ժամանակով միայնակ գնում եք որևէ տեղ: Որ գիրքը, ֆիլմն ու ձայնասակավառկը կընկերակցեն Ձեզ:

– 100 տարվա մենությունը, Հարսնացուն հյուսիսիցն ու Ռուբեն Հախվերդյանի երգերը:

Հաճա՞խ եք փոշմանում Ձեր արածի ու չարածի համար:

-Արածի համար չեմ փոշմանում: Չարածի համար՝ երբեմն:

Կա՞ մի վայր որտեղ Ձեզ լիարժեք հանգիստ եք զգում

-Տարօրինակ բան ասեմ. աշխատանքի վայրում (ծիծաղում է):

Ո՞ւմից և ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ:

-Ծնողներիս… որ ես կամ:

 

Հարցազրույցը` Լուսինե Մինասյանի

2-րդ կուրս

Կիսվել