«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏԱՑՎԱԾ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՐԵՆ ՉԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ». ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՏԱՑՎԱԾ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՐԵՆ ՉԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ». ԷԼԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1402

Ագրեսիվ տեղեկատվությունն ամենամեծ ազդեցությունն ունենում է երեխաների վրա: Դրանից լիովին խուսափել չի հաջողվի, սակայն վերահսկողությունը կարող է նվազեցնել կամ չեզոքացնել ազդեցությունը: Հոգեբան Էլզա Մանուկյանը խոսել է խնդրից:

Ինչպե՞ս  է ազդում երեխաների վրա  ագրեսիվ տեղեկատվությունը: Ինչու՞ են նրանք համարվում ամենախոցելին:

-Երեխաները ստացված ինֆորմացիան քննադատորեն չեն ընկալում, այլ ուղղակիորեն, այդ պատճառով հեշտորեն ընդօրինակում են: Այն, ինչ ուժեղ հույզեր է առաջացնում մարդու մոտ, ավելի շատ է ազդում: Ագրեսիվ տեսարանները և´ մեծահասակների, և´ երեխաների մոտ ուժեղ էմոցիաներ են առաջացնում, և նպաստում են հուզական գրգռմանը: Համապատասխան իրավիճակում դա արտահայտվում է, որը կրկնում են նաև  իրենց խաղերում:

Երեխաների մոտ ամենից շատ ի՞նչն է տպավորվում ագրեսիվ տեղեկատվությունից:

-Եվ´ երեխաների, և´ մեծահասակների մոտ տպավորվում են ոչ թե գործողությունները, այլ դրանց թողած հուզական տպավորությունը, որը երկար է պահպանվում: Շատ անգամ տպավորիչ են լինում ծնողների ռեակցիաները, քան երեխաների տեսածը:

 –Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ագրեսիվ տեղեկատվությունը:

-Հետազոտությունները ցույց են տվել, որ ագրեսիվ տեղեկատվության արդյունքում մարդիկ մասսայական անկարգություններ և բռնություն են կատարում: Երեխան, տեսնելով ագրեսիա պարունակող տեսարան մեծահասակների կամ տարեկիցների կողմից արված, կարծես թույտվություն է ստանում այն անել:

 –Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ագրեսիվ տեղեկատվության ազդեցությունից:

-Հիմնականում ագրեսիվ ինֆորմացիան այն երեխաների մոտ է ագրեսիան մեծացնում, ովքեր չեն ստանում ծնողների կողմից համապատասխան սեր և ուշադրություն, և հատկապես ագրեսիվ են լինում այն երեխաները, ովքեր ենթարկվում են ագրեսիայի իրենց հարազատ մարդկանց կողմից, կամ ականատես են լինում: Փոքր տարիքում պետք է  ֆիլմերը, հաղորդումները, մուլտֆիլմերը, խաղերը  նայել երեխայի հետ միասին ու ընթացքում մեկնաբանել:

 –Ինչպե՞ս է ԶԼՄն ազդում ընկալման վրա(երբ ագրեսիվ տեղեկատվություն է լուսաբանում):

-Յուրաքանչյուր ինֆորմացիա կոդավորում է մարդուն, եթե ինֆորմացիան կրկնվում է մի քանի անգամ, այդ ինֆորմացիան մնում է մարդու հիշողության մեջ՝ անկախ մարդու կամքից: Եթե կան նաև տեսարաններ, դա կրկնապատկում է ասված նյութի ազդեցությունը: Եթե մշտապես լրատվությամբ տեսնենք, որ մարդիկ դժբախտ են, մարդու մոտ կառաջանա դժբախտ լինելու հակում:

Եղե՞լ են դեպքեր, երբ երեխաները կրկնօրինակել են ագրեսիվ վարքը:

-Այո, գիտնականները հետաքրքիր հետազոտություն են արել: Երկու խմբի երեխաների ցույց են տվել ֆիլմ: Մի տեղ ծաղրածուն ուրախացնում է երեխաներին, իսկ մյուս խմբում երեխաները ծեծում են ծաղրածուին: Հետո երկու խմբով  գնում  են ծաղրածուներ: Մի խմբում երեխաները ուրախությամբ են ընդունում, իսկ այն խմբում, որտեղ երեխաները նայել էին՝ ինչպես են ծեծում ծաղրածուին, նույն կերպ ծեծի են ենթարկում:

 

Հարցազրույցը` Լիլիա Արզումանյանի

4-րդ կուրս

Կիսվել