ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1867

Միավորված ազգերի կազմակերպության 1993 թվականի որոշմամբ մայիսի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Ազատ մամուլի օր։ 2018 թվականի կարգախոսն է՝ «Պահել իշխանություններին վերահսկողության տակ. մեդիա, արդարադատություն և օրենքի գերակայություն»։

Օրվա թեմայով զրույց-քննարկում էր կազմակերպվել ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Առաջին կուրսեցիները մամուլի ազատության, վերջին օրերին լրագրողների մասնագիտական գործունեության և  իրենց հետաքրքրող այլ թեմաների մասին զրուցեցին «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Նունե Սարգսյանի հետ։  Ազատ լրատվական դաշտ ստեղծելու հիմքերից մեկը Նունե Սարգսյանը համարում է ցանկացած խմբագրությունում կամ լրագրողական միությունում առողջ փոխհարաբերությունների, վստահության մթնոլորտի ձևավորումը։ Հիշելով արևելյան «Եթե ուզում եք, որ մարդիկ գան ձեր հետևից, գնացեք նրանց հետևից» ասացվածքը՝ Նունե Սարգսյանը շեշտեց, որ սա առաջնային կետերից է եղել իր թիմի ձևավորման համար։ Նա ուրախությամբ նշեց նաև, որ այս ասույթի մարմնացում կարող ենք համարել Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Ազատ մամուլը, լրատվականների անխափան ու անաչառը աշխատանքը կարևորվում է ցանկացած պարագայում, արտակարգ իրավիճակներում` առավել։ Սա ամենաարդիական ու կարեւոր թեմաներից է հատկապես հայաստանյան  ներկա իրադրությունում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ամեն տարի հանձնվող «Մամուլի ազատության ժամանակը»  մրցանակն այս տարի չի լինի։ «Հիմա մրցանակների ժամանակը չէ, հիմա աշխատելու ժամանակն է»,- ասում է կենտրոնի տնօրենն ու հավելում, որ եթե որոշվեր այնուամենայնիվ հանձնել մրցանակը` ճիշտ կլիներ այն տալ հրապարակում եղած բոլոր լրագրողներին։  «Ճիշտ է, հնարավոր է ոուսումնասիրել նրանց բոլոր նյութերը, դրանց կառուցվածքը, բայց նրանք    ապացուցեցին, որ ասյօր կա ազատ լրատվադաշտիսկ այդ ազատության հիմքերը դուք, ձեր սերունդը պետք է հաստատի»։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև լրագրողների նկատմամբ բռնությանը։ Նման դեպքեր գրանցվեցին նաեւ երևանյան ցույցերի ընթացքում։ Օրինակ բերելով  Լիբանանում պատերազմական իրավիճակներում տարածված կարգախոսը Ձեռք չտալ Կարմիր խաչին և լրագրողին», Նունե Սարգսյանը հույս հայտնեց, որ այս մոտեցումը մեզանում ևս կիրառելի կարող է դառնալ։ Լրագրողի, լրատվամիջոցների աշխատանքն ու ինֆորմացիայի տարածումը նա  համարում է «օդի և ջրի պես կարևոր»։ Այս գաղափարների տարածմանն ուղված մեծ աշխատանքներ  է կատարում նաև նրա գլծավորած կազմակերպությունը։

Լրագրողների` տարբերանշաններ կրելու ոստիկանության առաջարկին ևս վերապահումով մոտենալ կարելի է։ Նման առաջարկ արվել է՝ լրագրողների նկատմամբ բռնությունը բացառելու համար։ Սակայն ինչու՞ պետք է բռնություն կիրառվի տարբերանշան չունեցող քաղաքացու նկատմամբ։ Խոսքը այս դեպքում միայն բռնության տված վնասների մասին չէ, այլ, որ այդ բռնության պատճառով խոչընդոտվում է լրագրողների գործունեությունը։ «Ենթարկվելով բռնության՝ լրագրողը գուցե չկարողանա բարձրաձայնել բռնության ենթարկված այլ քաղաքացիների խնդիրները»։

Հարցին՝ լրագրողը կարո՞ղ է քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել նման իրավիճակներում, թե՞  ոչ` Նունե Սարգսյանը նշեց․ «անկախ մասնագիտությունից մարդը նախ քաղաքացի է։ Այս հարցի շուրջ մոտեցումները տարբեր են, բայց եթե լրագրողը դեպքի վայրում է որպես ակտիվիստ, նա չպետք է գրի այդ մասին։  Սրանք կապված են լրագրության էթիկական նորմերի հետ, որոնք կարող են փոխվել և փոխվում են»։

 Տարբեր երկրներում լրատվամիջոցները տարբեր մոտեցումներ ունեն  նաև լրագրողների ակտիվությանը սոցիալական ցանցերում։ «Լրագրողների սոցիալական ակտիվությունը, նրանց տարածած ինֆորմացիան ուղղակիորեն ազդում է հասարակության կողմից լրատվամիջոցի վերաբերյալ ունեցած կարծիքի վրա»,-ասում է Նունե Սարգսյանը։

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրությունը յուրօրինակ փորձառություն էր աշխատող լրագրողների համար, իսկ նրանց որակյալ  աշխատանքը` ևս մեկ քայլ ազատ մամուլ ունենալու ճանապարհին։

 

Անի Ն. Ավետիսյան

1-ին կուրս

Կիսվել