ՀԱՅԱՍՏՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 52%-Ը ՏՂԱ Է

ՀԱՅԱՍՏՆՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ 52%-Ը ՏՂԱ Է

1416

«Բռնությունը ինքն իրեն վերարտադրելու հակում ունի: Այն երեխաները, որ ընտանեկան միջավայրում և դրսում ականատես են լինում բռնության երեւույթների, նրանց պարագայում բռնությունը կրկնօրինակելու հակումը մեծ է»,- այս մասին մայիսի 31-ին  «Հոդված 3» ակումբում ասաց Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը: Նա խոսեց «բուլինգի» մասին՝ որպես երեխաների հանդեպ ֆիզիկական-հոգեբանական ճնշման ձև՝ նշելով, որ թիրախ խմբում հիմնկանում հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով երեխաներն են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը հավելեց, որ հայաստանյան իրականության մեջ երեխաները հաճախ չեն գիտակցում իրենց հանդեպ եղած բռնությունը, քանի որ այն հաճախ նորմալիզացված է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի 10 երկրներից 9-ը համարում է, որ «բուլինգը» իրենց իրականության ամենալուրջ խնդիրներից մեկն է»:

Ասուլիսի բանախոսների փոխանցմամբ՝ ըստ 2015 թվականին արված հետազոտությունների՝ Հայաստանում տղա երեխաների շրջանում 52 %-ը ենթարկվում է բուլլինգի:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել