Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանն ասաց, որ իրենց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում մշտապես կազմակերպվում են հանդիպումներ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկում են լրագրության վերաբերյալ հարցեր:
«Որոշեցինք այս անգամ էլ հրավիրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանին, ով սիրով ընդունեց առաջարկը և համաձայնվեց հանդիպել ուսանողների հետ»,- ասաց Քնար Միսակյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ինչպես նաև ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ այլ բուհերից:
Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին տրված հարցրերը հիմնականում լրագրության և լրատվամիջոցների դերի վերաբերյալ էին:
Հնչեցված բոլոր հարցերին և պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութում.