ՀԱՅԱՑՔ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

ՀԱՅԱՑՔ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

2023

«Գութան-2016» երգի- պարի հայկական փառատոնն այս տարի ևս հրավիրում է միանալ ազգագրական տոնին ու նորոգել կապը սեփական արմատների հետ: Մեկնարկը տրվեց սեպտեմբերի 28-ին Գաֆեսճյան քանդակների պարտեզում:

«Գութան», որովհետև մեր հայի տեսակը արարման հետ կապ ունի, իսկ գութանը հենց արարման գործիք է, մենք հողի ժողովուրդ ենք, դրա համար որոշեցինք այսպես անվանել փառատոնը հենց այդպես, քանզի մեր մշակույթն էլ է արարող».- ասում է փառատոնի հիմանդիր, ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն ու  հավելում, որ իրենց նպատակն է փառատոնն անցկացնել ամբողջ Հայաստանի տարածքով, իսկ յուրաքանչյուր պարային խմբի մի տարածաշրջանի                  մշակույթ ներկայացնելը ճանաչողական-դաստիարակչական բնույթ կունենա:

«Գութանին» այս տարի  միացել է 15 ազգագրական համույթ, յուրաքանչուրը կներկայացնի հայկական լեռնաշխարհի մեկ գավառի մշակույթ, երգերը, պարերը, ծիսակատարությունները և տարազները: Փառատոնն այս տարի նվիրվում է անկախության սերնդի զինվորներին, ովքեր ամուր պահեցին հայրենիքի սահմանները:

«Գութան-2016»-ը այս տարի լայնացնում է աշխարհագրությունը. երևանյան համերգից հետո փառատոնը կհյուրնկալվի Արցախում: Ազգագրական երգն ու պարը կհնչի Վերածծնդի հրապարակում: Հաջորդ տարվա համար ծրագրերն ավելի շատ են, նախատեսվում են  ընդգրկել նաև սահմանամերձ Տավուշի Բերդ քաղաքը:

«Գութանը» կարող է նաև համահայկական դառնալ: Տարբեր երկրներում համույթներ կան, որ սիրով կմիանան. ֆինանսական խնդիրներն են խանգարում:

Մասնակիցներից շատերը խոստովանեցին, որ սա հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ հայացք գցելու մեր արմատներին: Նմանատիպ միջոցառումները երիտասարդությանը  կմոտեցի ազգային երգ ու պարին:

Նշենք, որ փառատոնին մասնակցում էին «Ակունք», «Մարաթուկ», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր» «Մենք ենք մեր սարերը», «Մասունք», «Նուբար» և այլ պարային խմբեր:

 

Սոնա Շահվերդյան

3-րդ կուրս

Կիսվել