Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2018 – 2019 ուս. տարվա մագիստրատուրայի...

Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2018 – 2019 ուս. տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների

1975

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի լրագրության, Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի լրագրության ֆակուլտետների և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների  համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում  հաղթողների ուսման վարձը/մասնակի կամ ամբողջությամբ/  կվճարի ՀՕՖ-ը`  ամերիկահայ  բարերար Մարգարիտ Աճեմյանի  կողմից հատկացրած միջոցներից:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր`

  • ընդունվել են վերոհիշյալ ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրա
  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին
  • սոցիալապես անապահով ընտանիքներից են

«Էսթեր Աճեմյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2018թ. օգոստոսի  1-ը  ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված բուհերի դեկանատներից)
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու հավելվածը
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն
  • հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու՞ եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպե՞ս եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում, նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում)
  • լրագրողական նյութեր (հոդվածներ, ռեպորտաժների նյութեր, ձայներիզներ, տեսաերիզներ)
  • ժուռնալիստական թեստ (կհանձնվի ՀՕՖ–ի գրասենյակում, ժամկետների մասին դիմումատուները կտեղեկացվեն լրացուցիչ)

Ուշադրություն`

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը ետ չեն վերադարձվում:

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Տնայց` անհրաժեշտության դեպքում

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական  որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի  պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ Edik.Karapetyan@far.am , Mane.Khachatryan@far.am :

 

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ

Կիսվել