Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ավանդույթի համաձայն հյուրընկալել էր առաջին կուրսեցիներին: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, ով ուսման մեջ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ մաղթեց ուսանողներին: Ելույթ ունեցան նաև ավագ կուրսերի ուսանողները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին աջակցել կրտսեր ընկերներին ինտեգրվել ֆակուլտետի մեծ ընտանիք:
Հանդիպմանը ներկա էր նաև հայաստանյան լրատվադաշտում ճանաչված լրագրող Արմեն Դուլյանը, ով իր լրագրողական փորձով կիսվեց ներկաների հետ և պատասխանեց ուսանողների հարցերին: