«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՈՉԻՆՉ ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ»․ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՈՉԻՆՉ ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ»․ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2055

Հանուն  Հայ  Զինվորի ՀԿն ԵՊՀ «Ուսանողների հետ տարվող աշխատանքների» կենտրոնի հետ  հոկտեմբերի 10-ից սկսել է սեմինար-դասընթացների շարք՝ «Մարդու հոգեկանի և ինֆորմացիոն հոսքերի կառավարումը արտակարգ և պատերազմական իրավիճակներում» խորագրով։

Ըստ դասընթացի կազմակերպիչների՝ նախաձեռնությունը նպատակ ունի  երիտասարդներին տալու որոշակի հմտություններ պատերազմական իրավիճակների, ներկա դրության և անելիքների վերաբերյալ։

Սեմինարը մեկնարկել է  «Էթնոհոգեբանություն, միջէթնիկական լարվածություն և բախումներ» թեմայով։

Հաջորդ թեման էր «Պատերազմասերունդներ․հայ-ադրբեջանական բախումներ»։

Բանախոս Արծրուն Հովհաննիսյանը նախ անդրադարձավ պատերազմների դասակարգմանը, իր մոդելավորած սխեման ներկայացնելով՝ առանձնացրեց հինգ պատերազմասերունդ։ Դասակարգումը ընդգրկում էր նաև տվյալ ժամանակին հատուկ զինտեխնիկական ձեռքբերումները,հասարական մտածողության փոփոխությունը,սոցիալական մակարդակը։

Անդրադառնալով մեր օրերին՝  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հստակ շեշտեց․«Եվ՛ այսօր, և վաղը պատերազմի ելքը որոշելու են միայն մասնագետները,սպաները, այլ ոչ թե զենքը»։

Բանախոսը նախապես զգուշացրեց,որ հնարավոր է իր ասածը ներկաներին դուր չգա, բայց նշեց․ «Պատերազմից ավելի լավ ոչինչ մարդուն չի զարգացնում»։

Այնուհետև խոսվեց պատերազմի հարուցած հետևանքների,մասնավորապես հոգեբանական ճնշումների մասին, որի լուծումը, ըստ Ա․Հովհաննիսյանի, մեկն է՝ նախապես իրազեկել հասարակությանը,պատրաստել գալիքին։

Դասընթացը ավարտվեց հետևյալ խորհրդով՝ պետք չէ ապրել երևակայական իրողությամբ, պետք է ընդունել այն, ինչ կա, պետք չէ ռեալիզմից կտրվել։

 

Գայանե Պողոսյան

3-րդ կուրս

                                                                                       

Կիսվել