Լրատվադաշտի հարգարժան գործընկերներ, հարգելի դասախոսներ, սիրելի ուսանողներ, շնորհավորում ենք լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ստեղծագործական հաջողություններ։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
1958թ. Լրագրողների միջազգային կազմակերպության IV կոնգրեսի որոշմամբ սեպտեմբերի 8-ը հռչակվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր:
Օրվա ընտրությունն իրականում պատահական չէր: 1943թ.-ի հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի ենթարկեցին լրագրող, հրապարակախոս Յուլիուս Ֆուչիկին:
Նույնիսկ բանտում Ֆուչիկը չթողեց մասնագիտությունը և հասցրեց մի գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին», որի համար 1950թ. հետմահու պարգևատրվեց Խաղաղության միջազգային մրցանակով: