Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձևավորվում է երիտասարդական խորհուրդ, որի նպատակն է վերհանել համայնքում երիտասարդների առջև ծառացած խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։ Խորհրդի անդամները ցանկանում են ակտիվացնել քաղաքի երիտասարդների հասարակական կյանքը, նպաստել նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը։
Մեզ հետ զրույցում խորհրդի համահիմնադիր Լիլիթ Հաջաթյանը նշեց, որ կառույցի գլխավոր նպատակն է երիտասարդների գիտելիքների մակարդակի բարձրացումը, կամավորական աշխատանքների մեջ նրանց առավել ներգրավվածությունը և ընդհանուր զարգացվածության ապահովումը։
Խորհուրդը հիմնականում գործունեություն է ծավալելու քաղաքի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, մաքրության, բնապահպանության ոլորտներում։ Խորհրդում կարող են ներգրավվել Արթիկ քաղաքում բնակվող 16-35 տարեկան ակտիվ երտասարդները, ովքեր շահագրգիռ են քաղաքի հիմնախնդիրների լուծմամբ։ Խորհրդի գուրծունեության ծավալման համար տարածք է տրամադրել Արթիկի քաղաքապետարանը։ Խորհուրդի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։ Նախատեսվում են դասընթացներ, «Ինչ, որտեղ երբ» խաղի Արթիկի առաջնություն և այլ ինտելեկտուալ ծրագրեր։ Լիլիթ Հաջաթյանի խոսքերով՝ ծրագրերը անընդհատ կթարմացվեն և կլինեն շարունակական։
Թամարա Ավագյան
2-րդ կուրս