«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ». ՕԼԵԳ ԿՈԼՊԱՇՉԻԿՈՎ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ». ՕԼԵԳ ԿՈԼՊԱՇՉԻԿՈՎ

1356

Կույրերի մշակույթի տանը սեպտեմբերի  28-ին տեղի ունեցավ քննարկում, ֆլեշմոբ և ռոք համերգ, որին մասնակցում էին «Ոստան հայոց» խումբը և Սանկտ-Պետերբուրգից, Թբիլիսիից, Ռիգայից և Պետրազավոդցկից ժամանած երգիչներ:

Նախագիծն իրականացվեց «Ներառական օրերի» շրջանակում, որը Հայաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:

Կազմակերպիչներն էին Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիան և «Սպիտակ ձեռնափայտ»  կազմակերպությունը, իսկ նախագծի աջակիցներն էին «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Երևանի գիտության ու կրթության ռուսական կենտրոնը:

Մինչև ռոք համերգի մեկնարկը, ելույթ ունեցավ «Փարոս» կամերային երգչախումբը, որից հետո «Սպիտակ ձեռնափայտ» ընկերության նախագահ Օլեգ Կոլպաշչիկովը «Ունիսոն» ՀԿ տնօրեն Արմեն Ալավերդյանին հանձնեց շնորհակալագիր, իսկ նվագախմբի անդամներին հուշանվերներ:

«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակ մարդիկ չեն, նրանք օժտված են յուրահատուկ առանձնահատկություններով և ունակություններով. բարձր լսողականություն, նուրբ քիմք, ֆենոմենալ հիշողություն, այս ամենը նրանց առավելություն է տալիս, ինչին չեն տիրապետում մարդկանցից շատերը»,- ասաց Օլեգ Կոլպաշչիկովը։

Ներառական օրերի եզրափակիչ միջոցառումը կանցկացվի «Armenian Camp» ներառական առագաստանավային կենտրոնում` հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը կանցկացվեն վարպետության դասեր, մրցույթներ և այլ միջոցառումներ:

Սոնա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել