«ԼԵԶՈՒՆ ԶԵՆՔ Է, ԵԹԵ ԱՅԴ ԶԵՆՔԻՆ ՉԵՍ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԴՈՒ ԱՆԶԵՆ ԵՍ»....

«ԼԵԶՈՒՆ ԶԵՆՔ Է, ԵԹԵ ԱՅԴ ԶԵՆՔԻՆ ՉԵՍ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԴՈՒ ԱՆԶԵՆ ԵՍ». ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆ

3079

Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր է սովորելուց կամ բուհն ավարտելուց հետո դիպլոմ ստանալ: Բայց լրագրող, հաղորդավար, մեկնաբան Արտյոմ Երկանյանը այդպես չի կարծում. քչերը գիտեն, որ նա դիպլոմ չունի, և կյանքում երբևէ դրա անհրաժեշտությունը չի էլ եղել. «Ես ուղղակի մոռացել եմ դիպլոմս ստանալ, հետո մեր տուն են ուղարկել: Բայց դիպլոմիս մեջ սխալ կա. անվան, ազգանվան և հայրանունի մեջ»: Երկանյանի կարծիքով՝ կարևորը ոչ թե դիպլոմ ստանալն է, այլ լավ լրագրող դառնալը:

Պրն. Երկանյանը սկսել է աշխատել տասնվեց տարեկանից և միշտ համատեղել է ուսումը աշխատանքի հետ: Ըստ լրագրողի՝ ինքը ունի թերություն. պրոֆեսիոնալ լրագրողական կրթություն չի ստացել և երբեք չի էլ ձգտել, որովհետև երբևէ խնդիրներ չեն առաջացել:  Նա ստացել է ռուսական կրթություն և, դրա հետևանքով, բազմաթիվ խոչընդտների է հանդիպում՝ կապված մայրենի լեզվի հետ. «Մայրենի լեզուն, ցավոք, ինձ համար առաջինը չի եղել. դա հերթական թերություններից մեկն է:  Ե՛վ դպրոցը, և՛ բուհը ռուսական են եղել: Լեզուն զենք է, եթե այդ զենքին չես տիրապետում, ուրեմն դու անզեն ես: Այդ զենքը ես կամաց-կամաց ձեռք եմ բերում»:

Աշխատանքային գործունեությունը սկսել է թերթերից, հետո նոր աշխատել է հեռուստատեսութունում. «Որպես լրագրող՝ թերթում միշտ նկատել եմ պատկերավոր կողմի պակասը, իսկ հեոուստատեսությունոմ՝ թերթի խորությունը: Բովանդակոթյունն ինձ համար առաջնային է, բայց դա ճիշտ չէ: Հեռուստատեսությունում տեսականորեն կարող է գոյություն ունենալ ձև՝ առանց բովանդակության, իսկ թերթում՝ հակառակը: Թերթում ճնշումներ էլ են եղել. ծնողներիս են զանգել սպառնացել, մեր խմբագրությունն են այրել… Ես ձգտոմ եմ անել այն, ինչի սպառողը ես հաճույքով կլինեի»:

Լրագրողական հմտություններ ձեռք է բերել Վլադիմիր Պոզների վարպետության դպրոցոմ, իսկ թերթից անցումը հեռուստատեսություն պատահաբար է ստացվել. «Իմ կյանքում ամեն ինչ պատահաբար է ստացվել: Ժուռնալիստիկայով էլ սկսեցի պատահաբար զբաղվել. ընկերոջս, ով ավելի մեծ էր ինձանից և արդեն զբաղվում էր ժուռնալիստիկայով, ուղարկել էին մի ռեպորտաժի, և ինքը չէր կարող, խնդրեց՝ ես գնամ: Ես գրեցի հոդվածը՝ ստորագրեցինք երկու ազգանունով: Խմբագիրը ասաց.

-Իսկ երկրորդը ո՞վ է:

-Ընկերս է,-պատասխանեց:

-Հլը մի հատ կանչի տեսնենք՝ ով է,-ասաց խմբագիրը: Այդպես պատահաբար ստացվեց»:

Պրն. Երկանյանն ասաց, որ ինքը ընտրել է աշխարհի լավագույն մասնագիությունը, թեև ստացել է բանասերի կրթություն: Հարցիս, թե ինչպես է նա նայում այն հանգամանքին, որ նրանք, ովքեր չեն ավարտել ժուռնալիստիկայի ֆակուլետը, աշխատում են այդ մասնագիտությամբ, նա պատասխանեց. «Շատ լավ եմ նայում, հենց ես, եթե հիմա որոշեի զբաղվել,  քաղաքագիտությամբ կզբաղվեի. դա ինձ համար ավելի մեծ առավելություն կլիներ, քան ժուռնալիստիկայի ֆակուլտետ ավարտելը: Դժվար բան չի ժուռնալիստ լինելը: Բոլորն են կարող են. մեկը լավ ժուռնալիստ կարող է լինել, մյուսը վատ: Լրագրողը սովորական արհեստ է, որը կոշկակարից շատ քիչ բանով է տարբերվում:  Ես ասում եմ իմ կարծիքը»:  Իսկ ինչպես դառնալ ավելի պրոֆեսիոնալ հարցին, նա պատասխանեց՝ ինքնակրթվելով: «Վերապատրաստումն ավելի արդյունավետ է, քան սովորելը»,-հավելեց լրագրողը:

Արտյոմ Երկանյանի հեղինակային հաղորդաշարը՝ «Աշխարհի հայերը»,  արդեն 9 տարի է, ինչ եթերում է, և ամեն անգամ նա նոր բան է սովորում և սովերցնում. «Ես ինքս պրպտում, հետազոտում և իմանում եմ»: Հաղորդաշարի հերոսները նրանք են, ում ինքը բոլորովին պետք չէ, այլ իրեն են պետք: Ըստ Երկանյանի՝ աշխարհի մեծագույն հայերից մեկը Արա Գյուլերն էր:

Պրն. Երկանյանը մեզ դիմեց որպես իր ապագա գործընկերներ. «Հաճելի էր ապագա գործընկերներիս հետ ծանոթանալ, որովհետև ձեզանից շատերը ժուռնալիստիկայում արդեն փորձեր ունեն»: Ճանաչված լրագրողին բուհ էր հրավիրել  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ը:

Արփինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել