ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԸ` ՎԻՏՐՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԸ` ՎԻՏՐՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆ

931

«Վիտրումի գաղափարը ծնվեց անսպասելի: Ունենալով նույնատիպ նախասիրություններ` ես և Սիրանուշը որոշեցինք լավ ընկերներից զատ լավ գործընկերներ դառնալ»,- ասում է Նունե Ազիզյանը։

Տան մի փոքր անկյունն էլ բավարար եղավ, որ ծնվեն նրանց արվեստի գործերը։

Փայտը, կտորը, երկաթն ու թուղթը մի կողմ դնելով` ընտրեցին ապակին։ Ապակու փայլն ու գույների խորհրդավորությունն էր, որ նրանց համար ուղի բացեց դեպի անսահման երևակայության` ապակենկարչության աշխարհ։

Միմյանց վստահելով ու օգնելով են ստեղծում ցանկացած փոքր աշխատանք։ Չնայած` Նունեն նկարչության հետ նախկինում չի առնչվել, միայն սիրողական մակարդակում են եղել նրա հետաքրքրությունները, բայց ընկերուհու` Սիրանուշի համոզմամբ, նա ունի վառ երևակայուն, մասնագիտությունն էլ արդեն երկրորդական դեր է կատարում, այստեղ առավել կարևորը նրա սերն ու ձգտնումն է դեպի ապակին։ Նունեն էլ համոզված է,որ երբեք ոչնչի համար ուշ չէ,անգամ նոր Ես-ի բացահայտման։

Գեղեցիկ համադրությունները նրանք կատարում են ապակե տարաների, լուսամփոփների և այլ իրեր վրա։ Ձմեռային պատկերավորումներով մոմակալները աշխատանքներում կազմում են մեծամասնություն, պատճառն էլ այն է, որ և պահանջարկն է մեծ, և այդքան բարդություն չի պահանջում, գարանային աշխատանքներում էլ վառ ու ծաղկային պատկերներն են ուշադրություն գրավում։

Նրանց լավագույն աշխատանքների մեջ առանձնանում են լուսամփոփները։ Դրանց նկարազարդումները հիմնակաանում  «Գտնված երազ» մուլտֆիլմի պատկերներով են արված, աղջիկները գտնում են, որ այն լինելով բոլորի սիրելի մուլտիֆիլմը, չի կարող տեսնողի համար ցանկությյուն չարթնացնել նջասենյակի մի անկյունում ունենալ մանկության գեղեցիկ հուշերից մի կտոր։

Իսկ անվան ընտրությունը  բարդ չէր. «Երկուսիս մեջ էլ արդեն ծնվել և արմատավորվել էր «Վիտրում» անվանումը, սենյակ որտեղ ծնվում են ապակիները, ու էդպես միանգամից ստացվեց անվան ընտրությունը»: Լատիներենը նմաննատաիպ անունների ընտրության ժամանակ հաճախ է օգնության գալիս։ Այս անգամ էլ եղավ հենց այդպես։ Նունեի խոսքով այդ լեզվից «վիտրում» թարգմանաբար նշանակում է ապակի, իսկ տնտեսագետի ու նկարչուհու կոմպոզիցիոն մտածողությունը այն դարձրեցին Vitroom` սենյակ,որտեղ յուրաքանչյուր ապակե կտոր նոր շունչ է ստանում ու կերտում սեփական պատմությունը։

Բավական ուշադրություն է ենթադրում այս գործը։ Ապակիների վրա նկարչությունից, վառ երանգավորումներից ու զարդանախշումներից զատ, նրանց մեծագույն խնդիրը մինչ այդ ապակու հետ տարվող աշխատանքն է։ «Կան շատ բարդություններ` կապված ապակու հետ աշխատելիս։ Մենք զբաղվում ենք նաև ապակու մշակմամբ`  կտրատել, եզրերը մշակել և համապատասխան տեսքի բերել: Այդ փուլում վնասվածքներ ստանալու ռիսկը մեծ է, սակայն ոչ մի ցավ չի կարող խամրեցնել վերջնական արդյունքը, ինչպես նաև գնորդների հիացական հայացքները տեսնելիս` ունեցած ջերմ զգացողությունը»,- մանրամասնեց Նունեն և հավելեց, որ տեխնիկակաան հարցերում ամուսինները մշտապես պատրաստ են օգնել։ Անժխտելի է, որ ընտանեկան մթնոլորտում արված ցանկացած գործ ի վերջո արվեստի է վերածվում։

Այն հարցին` հոգնածություն, հիասթափությյուն շա՞տ է լինում, Սիրանուշի զարմանքը եղավ լավագույն պատասխանը։ Համոզված ասում է. «Մեկ օր, մեկ ժամ անգամ չի եղել, որ հոգնենք, հակառակը, մեր աշխատանքները մեզ մեծ ուժ ու ոգևորություն են տալիս։ Ամեն աշխատանքից հետո ստեղծագործելու ցանկությունն ավելի է արթնանում»։

Վերջին ժամանակներում նկատելիորեն աճել են ձեռքի  աշխատանքներով զբաղվող մարդկանց թիվը։ Սա, թերևս, ոչ միայն գումար վաստակելու, այլ ներսի կուտակված ասելիքը արտահայտելու միջոց է։ Իսկ թե ի՞նչ տարբերություն, ոճային յուրահատկություն կա նրանց աշխատանքներում` Սիրանուշը փաստում է, որ թե´ գունային գամմայով , թե´ լուսամփոփների շարքով, որտեղ ամեն մի դետալ, սկսած մետաղական կոնստրուկցիաների հավաքումից, ավարտած ապակենկարչությամբ, բացառապես ձեռքով են։

Սահմանում ապրող մարդկանց համար ամեն օրը դառնում է ստեղծագործելու, գեղեցիկը ցույց տալու մի նոր առիթ։ Սիրանուշն ու Նունեն էլ ձեռնամուխ եղան այդ գործին ու նրանց հարյուրավոր աշխատանքները եզակի կարևորությունեն ունեցան Նոյեմբերյան աշխարհի ստեղծագրրծական միջավայրի համար։

Ապակենկաչությունը նրանց համար մեծագույն շարժառիթ է մյուս աշխատանքներում էլ մեծ արդյունքների հասնելու համար։

 

Մոնիկա Մամյան

3-րդ կուրս

Կիսվել