«ԹԵՎԱՆԻԿ ՖԻԼՄԸ» ՝ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

«ԹԵՎԱՆԻԿ ՖԻԼՄԸ» ՝ ԳԼԵՆԴԵՅԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

1944
C

Արցախյան ազատամարտի մասին պատմող հայ-լիտվական արտադրությամբ ստեղծված ֆիլմը ՝ «Թևանիկը», նկարահանվել է 2014 թվականին սցենարիստ-ռեժիսոր Առնոլդ Աղաբաբովի համանուն կինոսցենարի հիման վրա։

Ջիվան Ավետիսյանը և Կարինե Խոդիկյանը մի պատանու պատմությանը ավելացրել են ևս երկու երիտասարդի, ովքեր բնավ չեն պատկերացնում թե ինչ է պատերազմը։

Բազմաթիվ մրցույթներում առաջադրված և հաջողությունների հասած «Թևանիկ» ֆիլմն արդեն մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, ինչն աննախադեպ է հայ կինոարտադրության մեջ ։

Կինոփառատոնը անցկացվել է սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 5–ը , որի ընթացքում Թևանիկ ֆիլմը ցուցադրվել է հոկտեմբերի 4-ին։

Ֆիլմը մեծ արձագանք գտավ նաև Ադրբեջանում։ Անդրադառնալով ֆիլմին haqqin.az http://haqqin.az/news/74790 ադրբեջանական կայքը գրում է․

«Հայաստանը նպատակ ունի վարկաբեկել Ադրբեջանին, փորձում է միջազգային հարթակում ներկայացնել Ղարաբաղի հակամարտության պատճառները և բոլոր կողմերով տեղեկատվական պատերազմի մեջ մտնել ,այդ թվում արվեստի բնագավառով, որի ապացույցն է «Թևանիկ ֆիլմը»։ Կայքը ներկայացնում է նաև ֆիլմի սյուժեն և նշում, որ այն առաջադրվել է լավագույն մրցույթներում։

Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը,ԼՂՀ կառավարությունը։

Ֆիլմը ստեղծման օրվանից մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ստացել միջազգային մրցանակներ՝ Կաննի 66–րդ միջազգային կինոփառատոնին, Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնին։

 

Սոնա Շահվերդյան

3-րդ կուրս

Կիսվել