30 ՕՐՎԱ ՄԵՋ 1 ՕՐ ՆՎԻՐԵՔ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ

30 ՕՐՎԱ ՄԵՋ 1 ՕՐ ՆՎԻՐԵՔ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ

1062

«Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է»:

Գրող, թարգմանիչ Թոմաս Քարլեյլի այս խոսքերն առ այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը։ Կյանքին ճիշտ ընթացք տալու համար կարևոր նախապայմաններից մեկն է համարվում առողջ ապրելակերպին հետևելը։ Որոշ մասնագետներ պնդում են` մարդուն գեղեցկացնում և թարմություն են պարգևում ֆիզիկական հաճախակի մարզումները։

Թե ինչպես ճիշտ մարզվել, ճիշտ սնվել և ունենալ առողջ կազմվածք, մեզ հետ զրույցում օգնեց պարզել և հասկանալ ՀՀ սպորտի վարպետ, Ձյուդոյի միջազգային մրցման հաղթող,, «Օրգանական առողջ սննդամթերքի» մասնագետխորհրդատու Հովհաննես Ավագյանը։

Հովհաննես, ի՞նչ ասել է առողջ ապրելակերպ:

-Առողջ ապրելակերպը  ենթադրում է ճիշտ և հաշվեկշռված սննդակարգ, շաբաթական գոնե երեք անգամ ակտիվություն և քնելու ճիշտ ռեժիմ։

Որո՞նք են այն տարածված սխալները, որ մարդիկ թույլ են տալիս առողջ ապրելակերպ վարելիս:

-Հիմնական սխալները վերաբերում են միֆերին, որոնք մարդիկ հայթայթում են տարբեր տեղերից և փորձում դրանցով առաջնորդվել ու ապրել։ Օրինակ  ժամը վեցից հետո չի կարելի ուտել կամ որոշ մրգեր համարվում են ճարպը այրելու լավագույն միջոցներ և այլն։

Առողջական ի՞նչ խնդիրների դեպքում չի թույլատրվում զբաղվել սպորտով:

-Չկա այնպիսի առողջական խնդիր, որի դեպքում լինեն հակացուցումներ, պարզապես կան որոշակի սահմանափակումներ։ Խնդիրների և հիվանդությունների դեպքում մարզիչներն օգնում են ճիշտ կատարել վարժությունները հետագայում բարդույթներից խուսափելու համար։

Ի՞նչ հաճախականությամբ պետք է զբաղվել սպորտով:

-Ես հաճախ եմ մեջբերում այս օրինակը, որ շաբաթական 3 օր 1 ժամ մարզվելով ամսական կտրվածքով դառնում է տասներկու ժամ։ Կես ժամ դեպի մոտակա մարզասրահ և կես ժամ դեպի հետ` տուն, դառնում է 24 ժամ։ Այսինքն 30 օրվա մեջ 1 օր կարելի է նվիրել մարզումներին։

Տարիքային ո՞ր շերտի ներկայացուցիչներն են ավելի հաճախ այցելում մարզասրահ:

-Ավելի հաճախ այցելում են 17-25 տարեկան երիտասարդները, ովքեր ցանկանում են պահպանել իրենց գեղեցիկ կառուցվածքը, լինել նրբագեղ և դուր գալ իրենց կողակցին:

Շատերն են ցանկանում նիհարել, սակայն սխալ դիետաներիոչ ճիշտ սնվելու պատճառով ձեռք են բերում մի շարք խնդիրներ։ Ի՞նչ խորհուրդ կտաք նման սխալներից խուսափելու համար:

-Խորհուրդ կտամ ուշադիր լինել դիետաների ճիշտ կազմակերպման գործընթացին. ընտրել այնպիսի դիետաներ, որոնք հաշվեկշռված են ու հարուստ սպիտակուցներով, ածխաջրածիններով, ճարպերով  և ջրով։

Եվ արական, ևիգական սեռի ներկայացուցիները հաճախում են մարզասրահներ, սակայն պատկերացումներն ու սպասելիքներն այլ են, կխնդրեի մանրամասնել:

-Իրականում պատկերացումները նույնն են. տղաները մարզվում են աղջիկներին դուր գալու համար, իսկ աղջիները` տղաներին դուր գալու համար ( ժպտում է)։

Հովհաննես, տեղյակ ենք, որ կազմակերպում եք ֆիթնես վեբինար` «10 գաղտնիք ճիշտ նիհարելու և ձգվելու մասին» խորագրով։ Ի՞նչ հարցեր եք քննարկում, ո՞վքեր են մասնակցում և ի՞նչ արձագանքներ կան:

-Իրականում, մինչև վեբինարը 2013 թվականից սկսած Մարզահամերգային համալիրի տարածքում կազմակերպում եմ բացօթյա մարզումներ` յուրաքանչյուր շաբաթ օր ժամը 11-ին։ Գաղափարը ստեղծել եմ նրա համար, որպեսզի մարդիկ փորձեն ճիշտ մարզվել անգամ ֆինանսական բավարար միջոցներ չունենալու դեպքում։ Եվ կրթելու պրոցեսը բոլոր մասնակից մարդկանց հետ սկսեցի իրականացնել օնլայն վեբինարի միջոցով ու այս տարի ստեղծեցի Հայատանի ֆիթնեսի պատմության մեջ առաջին ֆիթնես վեբինարը։ Ովքեր հետաքրքրված են առողջ ապրելակերպով, սովորում, կրթվում և տեղեկանում են, թե ինչպես պետք է ճիշտ մարզվեն, քնեն, սնվեն և հետևեն առողջ ու գեղեցիկ կառուցվածք ունենալու համար նախատեսված կանոններին։

Եվ վերջում որպես մասնագետ ձեր ուղերձը հայ հասարակությանը:

Միշտ զբաղվեք սպորտով, որպեսզի հավելյալ գումարներ չծախսեք դեղորայքների վրա։

Հարցազրույցը` Աննա Գալուստյանի

3-րդ կուրս

Կիսվել