ԵԹԵ ՀՈԳԻԴ ՉԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ` ԱՅՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԵԼ

ԵԹԵ ՀՈԳԻԴ ՉԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ` ԱՅՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԵԼ

2808

 Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ գաղտնի խմբեր (կառույցներ), որոնք հիմնված են ուրույն գաղափարախոսության, աշխարհընկալման վրա, ունեն խոսելու նշաններ ու ամենակարևորը՝ տարբերվելու հակում:

Շատերի համար միայն մյուսներից տարբեր լինելն էլ բավարար է, սակայն կան հսկա կազմակերպություններ, որոնք մտադիր են անել հակառակը՝ ոչ թե տարբերվել մյուսներից, այլ մյուսներին նմանեցնել իրենց՝ այդպիսով իշխելով ավելի լայն զանգվածների:

Թեև նշվում է, որ նրանցից շատերը դարձել են անցյալի մասունք, այնուամենայնիվ, դեռ կան խմբեր, որոնք ունեն իշխանություն և հետաքրքրություն են ներկայացնում:

Ըստ հիշատակումների՝ ամենահին և կայուն կազմակերպությունը՝ մասոններինն է: Առաջին «մասոնական ժողովարանը» կամ «ֆրանկմասոնական լոժան» հիմնադրվել է 1717 թվականին Լոնդոնում՝ լոնդոնյան Մեծ օթյակի հիմնադրման օրը:

Սակայն՝ այլ տվյալների համաձայն՝ մինչ մասոնների ի հայտ գալն արդեն եղել են գաղտնի խմբավորումներ, որոնցից են  «իլումինատները» կամ՝ ինչպես իրենք են իրենց անվանում, «լուսավորականները»:

«Իլումինատների» մասին հիշատակումները սկսվում են 11-12-րդ դարերից և շարունակվում մինչև մեր օրերը: Սկզբում «իլումինատներն» իրենց շարքերում են ընդգրկել մասոնական փոքր խմբերի, ապա խզել են կապերը նրանց հետ, և այդ ժամանակից ի վեր դարձել են դավադրության տեսությունների սիրահարների հիմնական օբյեկտը: Շատերը մեղադրում են իլումինատներին բոլոր հնարավոր աղետների, գաղտնիքների ու տնտեսական ճգնաժամերի մեջ: Փաստացիորեն, չկա որևէ ապացույց, որ իլումինատները մինչ այժմ գոյություն ունեն, բայց սա միայն ավելացնում է նրանց խորհրդավորությունը:

Խոսելով գաղտնի խմբավորումների ու աղադների մասին՝ Տեր Եսայի Քահանան առանձնացնում է հատկապես խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանը, որն էլ հենց համարում է աղանդների, մասնավորապես՝ մասոնական շարժման սկիզբը:

Ինչպես նշեց քահանան, մասոններին ներկայացնել որպես ամենավտանգավոր աղանդավորական խմբավորումներից մեկը, այդքան էլ իրատեսական չէ, քանի որ  նրանք իրենցից չեն ներկայացնում լուրջ սպառնալիք:

Խոսելով մասոների մասին` չենք կարող չհիշատակել նրանց սիմվոլիկայի մասին։ Սիմվոլների առանցքային մաս է  կազմում «Ամենատես աչքը», որն ունի հատուկ նշանակությանը: Մասոնական տաճարի կարևորագույն սիմվոլը՝ ամենատես աչք կամ «Լուսաշող Դելտան» է, որն ավելի հայտնի է «Լուցիֆեռի աչք» անվանումով:

Ամենատես աչքն ամենահայտնի մասոնական սիմվոլն է, որը շրջապատում է մեզ։ Հենց այս սիմվոլին կարելի է հանդիպել ամերիկյան դոլլարի վրա, կաթոլիկ տաճարների ներսի դռների վրա, հուշարձանների, տեսարժան վայրերի, տների պատերի վրա, մուլտֆիլմերի և ֆիլմերի մեջ։

Ժամանակ առ ժամանակ այս սիմվոլը հանդիպում է բոլորիս, սակայն ոչ բոլորս գիտենք, որ ամենատես աչքը՝ համաշխարհային գաղտնի կազմակերպության գլխավոր նշանն է: Իրականում չենք կարող չփաստել, որ մասոնական սիմվոլիկան լայն տարածում գտավ հենց համաշխարհային ճանաչում ունեցող անձանց միջոցով։

Մասոնական սիմվոլիկայի վերաբերյալ նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, տարբեր փաստավավերագրական հաղորդումներ, գոյություն ունեն նաև նրանց մասին պատմող  տարբեր գրքեր, ինչպիսին է օրինակ Դեմ Բրաունի «Հրեշտակներ և Հրեշներ» գիրքը, որն ամբողջությամբ վերաբերում է այս թեմային:

2009 թվականին իր հարցազրույցներից մեկում Մայքլ Ջեքսոնը նշել է.

«Ես իսկապես հոգնել եմ, շատ եմ հոգնել, ինձ հետապնդում են ինչ-որ ուժեր, ես նրանց զոհն եմ»: Խոսելով հայտնիների և սատանիստական շարժման հետ նրանց կապի մասին՝ կարող ենք նշել շատ այլ անուններ՝ Թուփակ, Ռիհաննա, Բեյոնսե, ով, ի դեպ, համարվում է այս կառույցի թագուհին։

 

Անի Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել