ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

948

Ռուբեն Եսայանի ձայնը բոլորին է ծանոթ, բայց քչերին է հայտնի, որ այդ յուրօրինակ ձայնով նա կարողանում է խոսել միայն առավոտյան: Բլոգեր Ռուբեն Եսայանը 2011թվ. սկսեց «Բացահայտում» հաղորդաշարի թողարկումը: Որպես այդպիսին ներշնչանք չի եղել բլոգերի համար՝ հաղորդումը սկսելու. «Պարզապես դպրոցական տարիքում հանձնարարվել է Մոնա Լիզայի մասին գործնական աշխատանք, որը ես տեղադրել եմ յութուբում և բավականաչափ դիտումներ հավաքել, ինչն էլ առիթ է հանդիսացել շարքը շարունակելու նաև այլ թեմաներով»:

Տեսանյութերը պատրաստելիս օգտվում է համացանցից, գիտական գրքերից կամ էլ հանրագիտարաններից: Իր լսարանի համար այդքան հետաքրքիր հաղորդաշարը պատրաստելը այնքան էլ հեշտ չէ. «Ե՛վ սցենարն եմ ես գրում, և’ նկարում, և’ մոնտաժում, ինչն էլ շատ ժամանակատար է»,-պարզաբանում է բլոգերը: Այն հարցին, թե եղել է դեպք, որ հաղորդման նկարահանումները դադարեցվեն, բլոգերը պատասխանեց. «Միայն մեկ անգամ, այն էլ տեխնիկական խնդրի պատճառով»:

Բացահայտում հաղորդաշարը ցուցադրվում է նաև Լոռու մարզային «Fortuna» հեռուստաալիքով: Հաղորդաշարից զատ Ռուբեն Եսայանը իր ընկերոջ հետ անցկացրել է դասընթաց` «Ինչպես հասնել հաջողության» խորագրով. «Ցանկացել ենք առանց շահի կիսվել մեր փորձով նրանց հետ, ում հետաքրքիր է»,-հավելեց բլոգերը:

Զրույցում նշեց նաև, որ դասընթացը հետագայում կունենա շարունակական բնույթ: Ռուբեն Եսայանը ֆեյսբուքում առաջարկով դիմել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իր ֆեյսբուքյան լայվերը տեղափոխելու յութուբյան տիրույթ, որը հնարավորություն է տալիս դիտումների շնորհիվ ստանալու շահույթ, որը կփոխանցվի պետությանը, ինչի հնարավորությունը չի տալիս ֆեյսբուքը. «Ես էլ, որպես այդ հարթակում մասնագիտացած անձ, տեխնիկական հարցերով կօգնեմ»: Սակայն Նիկոլ Փաշինյանից դեռևս պատասխան չի ստացել:

Ռուբեն Եսայանը սկսնակ բլոգերներին խորհուրդ տվեց՝. «Սիրել այն, ինչը իրենք են անում»: Բլոգերին շուտով իր հեռուստադիտողները կտեսնեն «մինի վեբ» սիթքոմում՝ գլխավոր դերակատարությամբ:

 

Մերի Մանուկյան

2-րդ կուրս

 

Կիսվել