ՔԱՆԴԱԿԻ ԱՐՎԵՍՏԸ…

ՔԱՆԴԱԿԻ ԱՐՎԵՍՏԸ…

1110

Ստեղծագործությունը կապրի ավելի երկար, քան ստեղծագործողը.

Վերջինս կհեռանա՝ պարտված բնությունից, բայց նրա կերտած կերպարը դարերով կջերմացնի մարդկանց սրտերը…

Այսօր միասին բացահայտելու ենք արվեստի աշխարհը տանող ճանապարհը: Մեր քաղաքը գեղեցիկ է ամեն ինչով, բայց էլ ավելի գեղեցկություն է, երբ աջ ու ձախ աներևակայելի քանդակներ են, չնայած նրան, որ մենք այնքան էլ լավ չենք պահում դրանց. կեղտոտում ենք և փչացնում:

Արամ Խաչատրյան, Հովհաննես Այվազովսկի, Մխիթար Հերացի, Զարթոնք… Բոլորիս քաջ ծանոթ ու հայտնի քանդակներ, որոնք գեղեցկացնում են մեր Երևանը:

Այսօր զրուցել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Յուրի Պետրոսյանի հետ, ով զրույցի ընթացքում պատմեց իր ստեղծած քանդակների և դրանց հիմնախնդիրների մասին.

-Արամ Խաչատրյանի քանդակի մրցույթում երկար փուլեր անցնելուց հետո, ես դարձա քանդակի հեղինակը: Այն ժամանակ միջոցներ չկային հուշարձանը իրականացնելու, և իմ շատ լավ ընկեր Սենիկ Գևորգյանի շնորհիվ, ով վերցրեց ողջ ծախսերն իր վրա, այսօր Արամ Խաչատրյանի հուշարձանը գեղեցկանում է մեր քաղաքը, որը տեղադրվել է 1999 թվականի օգոստոսին:

Այնուհետև հայտարարվեց Հովհաննես Այվազովսկու հուշարձանի մրցույթ, և, ի տարբերություն նախորդ մրցույթի, այս մեկում հենց առաջին իսկ փուլում էլ ընտրվեցի: Եվ նորից պետք է նշեմ, որ հուշարձանը ֆինանսավորվել է Սենիկ Գևորգյանի կողմից:

Այն հարցին, թե ինչու են անխղճի նման գողանում Այվազովսկու հուշարձանի վրձինը, պարոն Պետրոսյանը պատասխանեց.

-Այվազովսկու վրձնի հետ կապված պետք է նշեմ, որ առաջին դեպքը չէ: Իրականում, վրձինը իրենից արժեք չի ներկայացնում, ուղղակի կարծես ՝ կան մարդիկ, ովքեր մեկ բաժակ խմիչքի համար կարող են արվեստի գործ փչացնել, ինչը ցավալի է:

Յուրի Պետրոսյանի մասին կարելի է խոսել անվերջ…

Նրա աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան, Արևելքի ժողովուրդների արվեստի և Ռիգայի արտասահմանյան երկրների արվեստի թանգարաններում:

Հայ արվեստագետ, ով ունեցել է 80-ից ավելի ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում:

Յուրաքանչյուր  գործի մեջ նա աշխատել է ապավինել ներքին ձայնին և ցույց տալ իր անհատականությունը:  Արվեստաբան Լոևոն Լաճիկյանի խեսքերով` հինգ տասնամյակից ավելի Յուրի Պետրոսյանը հետևողականորեն խորացնում է իր հաջողությունները նոր ձևերի յուրացման մեջ, զարգացնում նախասիրած թեմաները։ Իսկ դրանք քանդակային սգերգերն են «Ռեքվիեմ» ու «Ողբեր» շարքը։ Այս շարքերով հեղինակն ամենևին էլ նպատակ չունի հուսահատական տրամադրություններ առաջացնել։ Ընդհակառակը՝ դրանք ուժեղ մարդ-անհատի, ճակատագրի ծանր հարվածներ կրած ժողովրդի ոգու ամրության դրսևորումներ են, ապագայի հանդեպ հավատ ներշնչող կերպավորումներ:

 

Վարդուհի Տոնոյան

2-րդ կուրս

Կիսվել