ԿՈՐԵԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԿՈՐԵԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1104

«Կորեական մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը կրկին մեկ վայրում էր հավաքել հայ կորեասերներին: Նոյեմբերի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ մրցույթ, որն իր մեջ ներառում էր կորեական փոփ երգեր ու պարեր (K-pop), ինչպես նաև կորեական ազգային երգ ու պար: Այս անգամ այն մրցույթային էր:  K-pop-ով հանդես եկան մի շարք պարային խմբեր, ինչպիսիք էին՝ zZipa, The Fiery Squad, Bang Dance Studio, Blue Rose, 4TM, Problem, Incredible, 2Fab, և ազգայինով` Բուչեչումը, Սամուլնորին, Անահիտ Ազարյանը: Մրցույթի ընթացքում հանդես եկան նաև Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցի սաները (ոչ մրցութային):
Մի շարք երիտասարդներ եկել էին սատարելու իրենց մասնակից ընկերներին: Նրանք նշում էին, որ ուժեղ մասնակիցները շատ են և կազմակերպիչների մեծ աշխատանքն էլ երևում է: 53-ամյա տիկին Ռոզան իր երկու թոռնիկների հետ եկել էր ուրախ ժամանակ անցկացնելու. «Շատ չեմ խորացել կորեական մշակույթի մեջ, բայց էնքան լավա ամեն բան, որ պատրաստ եմ բոլոր նման միջոցառումներին թոռնիկներիս հետ գնամ ու ներկա գտնվեմ»:

Միջոցառման ժամանակ հուզմունքն անպակաս էր, մանավանդ երբ հայտարարում էին հաղթող խմբերի անունները: Հաղթողներ ընտրվեցին ազգային քեյ-փոփով ներկայացած երեքական խմբեր:

«Քեյ-փոփ»անվանակարգում հաղթեց Bang Dance Studio-ն` առաջին տեղ, երկրորդ տեղ` The Fiery Squad և երրորդ` Ինեսսա Ավագյանը, իսկ «Ազգային» անվանակարգում` Բուչեչումը, Անահիտ Ազարյանը և Սամուլնորին: Մրցանակը դրամական պարգև էր, իսկ մնացած մասնակից խմբերին էլ տրվեցին պատվոգրեր: The Fiery Squad խմբի անդամ Լաուրա Հակոբյանը հպարտությամբ էր խոսում հանդիաստեսի մասին. «Հանդիսատեսը մասնակիցներին հավասար երգում ու պարում էր, դա ամենակարևորն էր: Ճիշտ ա, ոչ լիովին, բայց մասամբ դրանից էր կախված լավ ելույթը, քանի որ իրենց էներգիան փոխանցվում էր մեզ ու ցանկություն էր առաջանում մաքսիմալ լավ ելույթ ցույց տալ: Բեմի վրա լրիվ ուրիշ էմոցիաներ են քեզ պատում, այդ թվում և´ հպարտություն, և´ հուզմունք»:

Հանդիսատեսին բաժանվեցին Հվ. Կորեայի Լոտտե ֆիրմայից բերված քաղցրավենիքներ: Մրցույթի նպատակը երկու երկրների միջև բարեկամական կապի հաստատումն ու ամրապնդումն է, ինչպես նաև կորեական մշակույթը ավելի ճանաչելի դարձնելը: Մրցույթի հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցում կատարվեց կորեական ուտեստներ հյուրասիրություն:

Նշենք, որ անցյալ տարի` նոյեմբերի 28-ին, Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ եւս նման միջոցառում էր կազմակերպվել։

 

Գոհար Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել