ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ

1694

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»  ՀԿ-ն  «Իրազեկ Հայաստան ծրագրի» շրջանակներում  կազմակերպել էր «Լրագրողական մարտեր»  նախագիծը։

6 առաջատար բուհերից 36 ուսանողներ ունեին մեկ առաքելություն` բացահայտել Հայաստանում առկա կոռուպցիոն սխեմաները՝  հանքարդյունաբերության, սոցիալական, առողջապահական, քաղաքական և այլ ոլորտներում։

Երևանի պետական համալսարանը ներկայացնող  թիմերից  եզրափակիչ փուլ անցավ «Բաց լաբիրինթոս» թիմը, որի անդամներն էին 4-րդ կուրսի ուսանողուհիներ  Մարիամ Մկրտչյանը և Արաքսյա Փաշոյանը։

Դեկտեմբերի 14-ին  տեղի ունեցավ նախագծի եզրափակիչ փուլի արդյունքերի ամփոփոփումը և մրցանակաբաշխությունը։   Երևանի պետական համալսարանը ներկայացնող  ուսանողուհիների կոմից պատրաստած ռեպորտաժը արժանացավ առաջին մրցանակին։

Կիսվել