«ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԵՆԻԿԻ, ԱՅԼԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»....

«ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՎԱՐԴԵՆԻԿԻ, ԱՅԼԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ՎԻԿԻԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐ

1039

Վոլոդյա Գրիգորյանը «Դասավանդիր  Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապրում ու դասավանդում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում: Ուսուցչությունից բացի նա գյուղում բացել է Վիկիակումբ, որտեղ երեխաները սովորում են խմբագրել ու հոդվածներ գրել:  Ակումբի  կյանքի ու նրա գործունեության մասին զրուցեցինք Վոլոդյաի հետ:

Ինչպե ՞ս ծնվեց ակումբը բացելու գաղափարը:

-Ես երկար տարիներ հոդվածներ եմ գրել Վիկիակումբում, բավականին մեծ փորձ ունեի, դասերից հետո ազատ ժամանակս բավականին շատ էր, ու տեսնելով երեխաների ոգևորությունը ու պատրաստակամությունը՝ որոշեցի բացել:

՞նչ նյութեր եք խմբագրում:

-Հայկական Վիկիակումբը զարգացնում ենք հիմնականում ռուսերեն նյութեր թարգմանելով: Մենք ունենք  տարիքային տարբեր խմբեր, ավագ խմբերն են հիմնականում թարգմանում նյութերը, իսկ մյուս խմբերը զարգացնում են Վիկիբառարանն ու Վիկիդարանը:

Որտե ՞ղ է գտնվում ձեր ակումբը և ովքե՞ր են աջակցում Ձեզ:  

– Հենց Վարդենիկի գյուղապետարանի շենքում են տարածք հատկացրել, բայց շուտով պիտի մշակույթի կենտրոնում սենյակ հատկացնեն: Ակումբը բացվեց Վիկիպեդիայի ու «Դասավանդիր Հայաստան» կազմակերպություների օգնությամբ:

Ի ՞նչ է տալիս Վիկիակումբը երեխաներին:

-Մեր  աշխատանքները բացառապես կամավորական հիմունքներով են, փոքրերին ամեն ամիս խրախուսական մրցանակներ եմ տալիս:   Ակումբը զարգացնում է երեխաների մեջ պատասխանատվությունը, զարգացնում ենք գրելու կարողությունը, սովորում ենք լավ թարգմանել, ավելի ենք խորացնում գիտելիքները:

Արդյո ՞ք երեխաները հետաքրքրված են Վիկիակումբի աշխատանքներով:

-Ես կասեի՝ շատ են հետաքրքրված, նույնիսկ մի քանի խմբերի ենք բաժանվել, որ հասցնենք աշխաատել, մեծ սիրով  են անում իրենց գործը իրենց ոգևորությունն էլ փոխանցվում է ինձ:

-Ովքե ՞ր կարող են միանալ ձեր ակումբին:

-Բոլոր  տառաճանաչ երեխաները, ովքեր սիրում են ստեղծագործել ու աշխատել: Մեր դռները բաց են ոչ միայն Վարդենիկի, այլև հարակից գյուղերի երեխաների համար:

-Ինչպիսի ՞ հաջություններ է հասել Վարդենիկի Վիկիակումբը:

-Մենք ունենք արդեն խմբագրած երկու բառարան, հարյուրավոր հոդվածներ,  մասնակցել ենք մի քանի սեմինարների, իսկ արդեն ամռանը կսկսենք այցելել Վիկիճամբար:

-Մյուս տարի լրանում է Ձեր՝ գյուղում գտնվելու ժամկետը, ի ՞նչ ճակատագիր կունենա Վիկիակումբը երբ Դուք հեռանա Վարդենիկից:

-Շատ եմ ցավում, բայց երևի կփակվի, հիմա փնտրում եմ այնպիսի մեկին, ով կկարողանա փոխարինել ինձ ու էլ ավելի կզարգացնի ակումբը:

Հարցազրույցը`Գոհար Աբրոյանի

2-րդ կուրս

Կիսվել