ԻՆՉ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ 2019-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ 2019-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

1357

Ամանորին արդեն հաշված օրեր են մնացել և հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին հետաքրքրում է ՝ ինչ հագնել ինքնատիպ և նորաձև լինելու համար։

Զրուցեցինք ոճաբան Գայանե Մանուկյանի հետ՝ պարզելու ՝ որքանով է տարբերվում 2019-ի նորաձևությունը 2018-ից։

«2018-19 թվականների կոնցեպտները հայտարարված էին 3-ը ՝ սևը, մարմնագույնի և կարմիրի համադրությունը և վանդակավոր նախշերը։ Գալիք 2019-ին գերակշռող են լինելու ծիրանագույնի և մարմնագույնի խառնուրդի և կապույտի բոլոր երանգները, ինչպես նաև վանդակավոր կտորները։ Այս տարի ամանորը դիմավորելիս խորհուրդ կտամ ընտրել այնպիսի զգեստներ, որոնք իրենց մեջ պարունակում են թավիշից կամ կաշվից որևէ էլեմենտներ։ Նորաձև է մետալիկ երանգի ցանկացած էլեմենտ զգեստի վրա ՝ կարմիրի մետալիկ, կապույտի և սևի մետալիկ գույնը։ Երկաթի ցոլքը հագուստի վրա ևս նորաձև է»,-ասաց ոճաբանը։

Միեւնույն ժամանակ, Գայանե Մանուկյանը կարծում է, որ ամենևին էլ հարկ չկա հետևելու թրենդներին, ավելի ճիշտ է՝ ցանկացած անձնավորություն ինքը փորձի թելադրել այն թրենդը, որն իրեն հարմարավետ է։

Ըստ ոճաբանի ՝ սևը այն գույնն է, որը միշտ նորաձև է, և կարելի է կրել տարվա բոլոր եղանակներին։ «Կարծում եմ, որ հայ աղջիկները միշտ հետևում են նորաձևությանը, և դա ողջունելի է, բայց ընկնել թրենդներից կախվածության մեջ, պետք չէ։ Խորհուրդ կտամ, որ ուշադրություն դարձնեն նրան, թե ինչն է իրենց սազում, որովհետև շատ հաճախ մենք տեսնում ենք լուքեր, որոնք թեև թրենդային են, բայց կերպարին բացարձակ չեն համապատասխանում։ 1-ին` պետք է հագուստի գույնը սազի մաշկի գույնին, 2-րդ` պետք է լինի այն հարմարավետ, և 3-րդ` պետք է թաքցնի թերությունները՝ ընդգծելով առավելությունները»։

Գայանե Մանուկյանը նշեց, որ օրինակ՝ բաց երանգ և դիմային խորը կտրվածք ունեցող կոշիկները վիզուալ երկարացնում են ոտքերը, ինչպես նաև լայն, թափվող հագուստները ավելի են ձգում և սլացիկ դարձնում մարմինը։ Եվ վերջում, ոճաբան Գայանե Մանուկյանը հիշեցնում է․

«Նորաձև է միշտ գեղեցիկ և խնամված տեսքը»։

Զվարթ Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել