Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ԱՄԱՆՈՐՅԱ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ ՀԵՏ

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԸ ԱՄԱՆՈՐՅԱ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ ՀԵՏ

1348

Առողջ սնունդ` առողջ հասարակություն եւ իհարկե առողջ տոներ։  Հատկապես ամանորյա թոհոբուհի մեջ սպառողները հաճախ են գնում անհայտ ծագման, ժամկետանց սնունդ։ Որքանո՞վ է սպառողը իրազեկված, արդյոք ամանորյա զեղչերը չե՞ն նպաստում ժամկետնանց սննդի ձեռքբերմանը, ինչպե՞ս ճիշտ և անվտանգ դիմավորել ամանորը… Այս և մի շարք այլ հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ի՞նչ խնդիրներ է ունենում սպառողը ամանորյա թոհուբոհի մեջ:

– Առաջին խնդիրը, որ ունենում է` արագությունն է: Սպառողը արագության տակ ստիպված ձեռք է բերում ապրանքներ, իսկ արագության տակ ձեռք բերվող ապրանքների մասով սխալվելու և ոչ ճիշտ ընտրություն կատարելու հավանականությունը մեծանում է: Առաջինը, դա գների մասով է, այսինքն հնարավրություն չի ունենում համեմատելու գները հասկանալու համար` ինքն այդ պահին ձեռք բերեց մատչելի, թե՞ ավելի թանկ գնով, հատկապես, որ շուկայում գները էականորեն կարող են տատանվել և նման ապրանքները կարող են ունենալ տարբեր գներ, և հետագայում պարզվի որ գնումն արդարացված չէ: Երկրորդը, որին կարող է բախվել սպառողը` համապատասխան պայմանների բավարարման կամ չբավարարման հարցին ուշադրություն չդարձնելն է: Եվ երրորդ ամենակարևոր խնդիրը, դա այն է, երբ սպառողը ձեռք է բերում ապրանք, որի կարիքը չունի,  այսինքն, երբ օգտվում է տարբեր ակցիաներից և ձեռք է բերում այնպիսի քանակությամբ ապրանք, որն իրեն ուղղակի անհրաժեշտ չէ:

Իսկ ի՞նչ կասեք ժամկետնանց ապրանքների վաճառքի մասին:

-Մթերքը ժամկետնանց դառնում է նաև մեր բնակարաններում, և ըստ էության մենք ձեռք են բերելու ապրանք, որը պլանավորում ենք օգտագործել առնվազն տոնական առաջիկա օրերին և արագության տակ մենք օրինակ ամսի 25-ին կարող ենք ձեռք բերել ապրանք, որի պիտանելիության ժամկետն ավարտվում է ամսի 2-ին: Մենք խախտումով ապրանք ձեռք չբերեցինք, բայց փաստացի տարանք և նրան օգտագործելու համար ունենք շատ կարճ ժամկետ, այսինքն ամսի 3-ի հյուրն արդեն ստիպված է լինելու ժամկետնանց ապրանքից օգտվել,  կամ մենք ստիպված ենք լինելու ձեռք բերել նորը:

-Իսկ ի՞նչ անի սպառողը, երբ իր իրավունքները ոտնահարվում են:

-Տարբեր ոլորտներում տարբեր կերպ են ոտնահարվում: Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի մեկ միասնական պետական կառույց, որը պաշտպանելու է սպառողների շահերն ամբողջությամբ և մեկ միասնական թեժ գիծ չկա, որ ինչ-որ խնդրի բախվելու դեպքում զանգահարեն: Ավելին, անգամ ոլորտներ կան,  որտեղ մի կառույցը չի կարգավորում խնդիրը: Եթե անվտանգության կամ որակի մասով խնդիր ունենք` պետք է դիմենք տեսչական մարմնին, բայց, օրինակ գովազդով մոլորեցնող` հակամրցակցային մարմին, եթե փոխանակման վերադարձի խնդիր ունենք` պետք է դիմենք սպառողի իրավունքների պաշտպաններին, միջնորդություն ներկայացնի, եթե չբավարարվի` հարկ եղած դեպքում դիմենք դատարան, որտեղ հարաբերությունները կարգավորում են դատական ճանապարհով: Կամ ուղղակի սպառողը կարող է զանգահարել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին:

-Ինչպիսի՞ ահազանգեր եք ստանում ամանորին:

-Ահազանգերը տարբեր են լինում: Ես ուրախանում եմ, երբ սպառողները զանգահարում են այլոց իրավունքները պաշտպնելու համար: Մենք ունեցել ենք դեպք, երբ քաղաքացին շատ պարզ գիտակցել է, որ ապրանքների պահպանման պայմանները պահված չեն, ինքը զանգահարել է ոչ թե նրա համար, որ տուժել է, այլ ինքը շատ լավ հասկանալով, որ պահպանման ժամկետը պահված չէ, գնում չի կատարել, այլ տեղեկացրել է:

Կանդրադառնա՞ք կեղծ զեղչերին:

-Զեղչը մեր երկրում շատ լուրջ խնդիր է: Մենք նույնիսկ չենք սահմանել, թե զեղչը ինչ է: Մեր երկրում կաելի է օրենք չխախտել և 10.000 դրամանոց ապրանքը վաճառել 15.000 դրամով, մի բան էլ զեղչով: Ընդամենը պետք է հարկայինին տեղեկացնել զեղչի մասին: Այս խնդիրը գլոբալ մեծ է, բայց ոչ բոլոր տնտեսվարողներն են սպառողին մոլորեցնում օրենքի շրջանակներում: Շատերն ուղղակի գնային փոփոխություն են իրականացնում: Կա շահ և կա իրավունք:  Գալիք տարում սա մեր առաջնային խնդիրն է լինելու:

Մի քանի տարի է, որ մեր առօրյա են ներմուծվել սուպերմարկետների կողմից ամանորի առթիվ տրամադրվող վարկերը. ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

-Ի՞նչ է անում բիզնեսը` ուսումնասիրում է շուկան, հասկանում` ինչի պահանջարկ կա և բնականաբար առաջարկում է և շահույթ ստանում: Այն քաղաքացին, ով մինիմալ կարիքների համար գումար չունի` այս ծառայությունը դառնում է լավը, բայց երբ այս ծառայությունից մարդը սխալ է օգտվում և ընկնում է խնդիրների մեջ, դառնում է վատը:

Եւ վերջում՝ ինչպե՞ս անցկացնել ամանորը, ի՞նչ խորհուրդ կտաք սպառողներին։

-Մենք ունենք մշակույթ, որը ժամանակի ընթացքում կփոխվի կամ չի փոխվի: Խորհուրդս միայն մեկն է, որ եթե հնարավորությունը կա անցկացնել այնպես, որ այդ լավ անցկացնելու համար չփոշմանել` առնվազն այդ հնարավորությունների բալանսավորված համակարգ ստեղծել: Եվ ինչը վերաբերում է խմիչքին` խորհուրդ կտամ խմիչք չփոխել. ինչով օրը սկսում են` դրանով էլ ավարտեն։

Հարցազրույցը` Գոհար Պետրոսյանի

2-րդ կուրս

Կիսվել