ԱՄԱՆՈՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

1590

Գյումրու ուսանողական թատրոնի տոնական բեմում «Կաղանդ պապիկը և իր խլվլիկները» զվարճալի, ժամանցային, բայց միևնույն ժամանակ ուսուցողական և իմաստալից ներկայացումն էր։

Բեմում 3-րդ կուրսի ուսանողներն էին։ Ներկայացումը խլվլիկների մասին էր, ովքեր ուզում էին բերել Կաղանդ պապիկին, քանի որ եկել էր Ամանորը։ Ներկայացման ժամանակ վերհանվեց ավանդական հայկական Ամանորի խորհուրդը՝ հակադրելով ժամանակակիցին։ Փոքրիկներին և անգամ շատ մեծերին հիշեցվեց Կաղանդ պապիկի մասին, որին վաղուց փոխարինելու է եկել Ձմեռ պապը։ Պատմվեց Տարեհացի և մրգերի մասին, որոնցով իրենց տունն են զարդարել ավանդական հայ ընտանիքները։

Ներկայացման սցենարիստը և ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն էր։

Դավիթ Մարդոյանը, ով մարմնավորում էր խլվլիկներից մեկի դերը, նշեց, որ ներկայացման գերխնդիրն էր վերադառնալ ակունքներին և հավատարիմ մնալ ազգային սովորույթներին։

Լեփ-լեցուն դահլիճից փոքրիկները հեռացան բարձր տրամադրությամբ և ավանդականի կարևորությունը իրենց մեջ ամրապնդած։ Նման մշակութային միջոցառումները իրենց նպաստն են բերում ազգայինի ճանաչմանը, պահպանմանն ու գնահատմանը։

Լուսինե Հակոբյան

1-ին կուրս

Կիսվել