«ԵՐԲ ՄԱՐԴ ՍԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ»

«ԵՐԲ ՄԱՐԴ ՍԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ»

1605

Մասնագիտությամբ իրավաբան Վանուշ Կարապետյանը Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, պատրաստում և վաճառում է մեդալյոններ՝ հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով։ Այս հետաքրքիր աշխատանքի մասին է մեր զրույցը Վանուշի հետ։

– Դու՞ք եք մտահղացման հեղինակը։

  – Ոչ, ես ուղղակի վաճառում եմ, մտահղացումն իմը չէ, թե ումն է, չեմ ցանկանում ասել, բայց  կպատմեմ,  թե ինչպես է ստեղծվել. Եվրոպայում ճանապարհորդելով՝  շատ են տեսել այսպիսի աշխատանքներ և ցանկացել են նույնը ստեղծել Հայաստանում:                          

 – Ո՞ւմ է ավելի շատ հետաքրքրում, և զարգացում ունի՞ արդյոք այս արվեստը։

– Դեռ շատ զարգացումներ չունի, վաճառքը շատ մեծ չէ, բայց թե՛ տեղաբնիկներին և թե՛ սփյուռքահայերին շատ է հետաքրքրում։ Տուրիստները Հայաստանից տանում են մի կտոր հուշամեդալ, որպեսզի միշտ հիշեն Հայաստանը, դա նաև կօգնի՝ նրանք պատմեն իրենց ընկերներին քաղաքի և մարդկանց մասին։

– Իսկ ո՞ր մեդլյոնի վրայի ո՞ր պատկերներն են առավել պահանջարկ ունեցողները։

– Արցախյան տատիկը և պապիկը, նուռը, արարատը, հին թագավորները. հիմնականում այսքանը։

– Գիտեմ, որ Դուք մասնագիտությամբ իրավաբան  եք և աշխատում եք ձեր մասնագիտությամբ ինչպե՞ս եք կարողանում լինել և՛ իրավաբան, և՛ վաճառող։

-Իրականում իմ մասնագիտությունը և աշխատանքը այսքանով չի վերջանում, և դա իմ երկրորդ մասնագիտությունն է։ Ես աշխատում եմ  և՛ իրավաբան, և՛ խոհարար, և՛ պարուսույց, և՛ տաքսի եմ վարում, նաև կարողանում եմ անել այս վաճառողի աշխատանքը։

-Իսկ չե՞ն խանգարում մեկը մյուսին։

– Երբ մարդ սիրում է աշխատել, ոչինչ չի կարող իրեն խանգարել։ Ասեմ, որ օրվա մեջ ունեմ մի քանի ազատ ժամեր, որը ուզում եմ մեկ այլ աշխատանքով լրացնել։

Հարցազրույցը՝ Արշալույս Ադամյանի

 2-րդ կուրս

Կիսվել