ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆՎԱՃԱՌ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆՎԱՃԱՌ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1790

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր մարզերում անցկացվում են տոնվաճառներ, բայց բնակիչներին ամենահետաքրքրող տոնավաճառը՝ աշխատանքի տոնավաճառն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ այս տարի տոնավաճառն անցկացվել է Երևանում՝ հոկտեմբերի 14-ին, Նալբանդյան-Հանրապետության հարակից փողոցների վերակառուցված  պուրակում: Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 60 գործատու, որոնք իրենց հերթին ներկայացրեցին 210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր:
Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները մեծ հնարավորություն  ունեին ծանոթանալու պետության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին: Խոսելով  մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ պարզ դարձավ այն, որ նրանք փնտրում են այնպիսի անձանց, ովքեր մրցունակ կլինեն իրենց մասնագիտության մեջ:
«Լատեքս» կազմակերպության աշխատակիցը ասաց. « Մենք ներկայացնում ենք կարի արտադրամաս, որտեղ կարում ենք բանվորների զգեստներ և տեղափոխում ենք արտասահման՝ Գերմանիա: Այս պահին փնտրում ենք պահեստի բանվորներ և դերձակներ, անգամ հնարավորություն ենք տալիս անփորձներին հմտանալ մեզ մոտ»:
«Սատար» հաշմանդամների ՀԿ-ն զբաղվում է օրթոպեդիկ պարագաների բաշխմամբ, ինչպես նաև կոշիկների պատրաստմամբ, աշխատակիցը նշեց. «Մենք առաջարկում ենք 3 թափուր աշխատատեղեր, որոնք են՝ կոշկակարություն, երեսմաս կարող և կաղապար պատրաստող: Եվ ցանկանում ենք գտնել այնպիսի աշխատակցի, ով կլինի փորձառու և իրեն հավասար մրցակիցը չի ունենա»:
Աշխատանք փնտրողներին օգնության էին եկել փոքրիկ  կամավորները: Մեզ հետ խոսելուց, ասացին . « Սովորում ենք քոլեջում, առաջին կուրս ենք, մեծ սիրով ցանկացել ենք օգնել տոնավաճառը կազմակերպողներին, ինչպես նաև մեր բնակիչներին: Մասնակցողներին օգնում ենք, որ գտնեն հենց իրենց մասնագիտությամբ աշխատանք: Իրենք մոտենում են մեզ, հարցեր են տալիս, թե ինչ աշխատանք կարող են գտնել այստեղ: Զարմանալին այն է, որ կան կազմակերպություններ, որոնք ունեն 37-ից ավել թափուր աշխատատեղեր, բայց ոչ ոք չի դիմում նրանց»:
Ըստ պետական տվյալների 2016 թվականին Երևան քաղաքում, սեպտեմբերի 1-ի դրությամբ, գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է  գործազուրկների թվի 74.8% -ը , կամ 10016 մարդ : Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:
Տոնավաճի վերջում հասկանալի դարձավ թե, որ մասնագիտությունների տեր անձիք են կազմում գործազուրկների ամենամեծ թվաքանակը՝  ճարտարագետները, մանկավարժները, տնտեսգաետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի այլ մասնագետները:
Չնայած սրան, աշխատանք փնտրողները դժգոհում են տոնավաճառից և ասում են որ,  այս ամենին լուրջ չեն վերաբերում, քանի որ կազմակերպությունները աշխատակցի պակաս ունենալու դեպքում միանգամից կգտնեն:

Հասմիկ Մելոյան

3-րդ կուրս

Կիսվել