ՏԱՂԱՆԴԸ ԴԵՌ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՏԱՂԱՆԴԸ ԴԵՌ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

1155

Կենսախինդ, դրական ու նպատակասլաց. այսպես են նկարագրում նրա ընկերները երիտասարդ այս անհատականությանը՝ Ասատուր Չաքմանյանին։ Վաղ հասակում ընտանիքն է նկատել նրա մեծ հետաքրքրությունը երաժշտության հանդեպ։ Արդեն դպրոցական տարիներին զուգընթաց սկսել է հաճախել երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին։ Նրա հոր ստեղծագործական գործունեությունը լավ օրինակ էր նրա համար։ Ուսումնառության տարիներին դպրոցում գրեթե չկար և ոչ մի միջոցառում առանց նրա դաշնամուրային կատարման։ Համերգներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա կատարումներից անմասն չէր մնում նաև օտարազգի հանդիսատեսը։

Արդեն պատանեկան տարիքում «տաղանդը դեռ մասնագիտություն չէ» սկզբունքով ընտրեց բժշկությունը. իսկ ինչու՞ հենց սա, որովհետև ըստ նրա՝ մասնագիտություններից ամենամոտն է արվեստին։ Հիմա արդեն երիտասարդ Ասատուրը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի հինգերորդ կուրսում։ Նա համոզված է, որ չի սխալվել մասնագիտական ընտրության հարցում։

Արվեստն ու դասականը նրա մեջ միշտ կա: Չնայած ծանրաբեռնվածությանը, բաց չի թողնում երևի թե ոչ մի դասական համերգ։ Նա չի թաքցնում, որ իր ընտանիքի ու հատկապես հոր ազդեցությունը կա նրա երաժշտասիրության ու դասականներին լսելու հարցում։ Ապագա բժիկն արդեն չի էլ պատկերացնում ինքն իրեն առանց արվեստի։ Հեռվից հետևում և պարբերաբար առնչվում է նաև հոր ստեղծագործական կյանքին։ Մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը՝ նրա հայրը, արդեն մոտ 7 տարի է, ինչ տեղափոխվել է ԱՄՆ և մի կերպ հայերեն խոսող փոքրիկներին ազգային երգ է սովորեցնում։ Ասատուրը շարունակում է հոր գործը հայրենիքում, բայց և համոզված է, որ հայրը դեմ չէ նաև նրա լավ բժիշկ լինելու երազանքին։

Արտյոմ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել