ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻ 3 ԿԵՏԵՐԸ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻ 3 ԿԵՏԵՐԸ

2598

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ միջոցառում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 145-ամյակին:

Այս տարի ևս երաժշտասեր հասարակությունը այցելեց կոմպոզիտորի շիրմին և խոնարհումից հետո հնարավորություն ունեցավ մասնակցել ժամանակավոր ցուցահանդեսի, որը  կրում էր «Մեր Սպենդիարյանը» խորագիրը: Ինչպես նշեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ցուցահանդեսի շնորհիվ մարդիկ կկարողանան ճանաչել մեր Սպենդիարյանին. «Ցուցադրության մեջ ջանացել ենք ներկայացնել կոմպոզիտորի կյանքի կարևորագույն իրադարձությունները՝ Ղրիմ, Մոսկվա, Ս.Պետերբուրգ» :

Ցուցահանդեսում ներկայացված էին հագուստներ, որոնք կրել էին Կոպոզիտորի ստեղծագործությունների հերոսները: Օրինակ՝ «Ալմաստ» Օպերայի 1939թ բեմադրության մեջ օգտագործված Նադիր-Շահի զորքի սպայի հագուստը, որի ձևավորման հեղինակը Մարտիրոս Սարյանն է եղել: Ինչպես նաև կանացի հագուստ, որը 1933թ. «Ալմաստ»
օպերայի միակ պահպանված նմուշն է:

Մարինե Օթարյանը նաև հայտնեց իր կարծիքը Սպենդիարյանի ինքնակենսագրականի երրորդ կետի վերաբերյալ. «1912 թ ինքնակենսագրականում Սպենդիարյանը  գրում է, որ իր ստեղծագործական կյանքում ունեցել է 2 նշանակալի իրադարձություն, առաջինը՝ Ռուս նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Անդրեյեվիչ Ռիմսկի-Կռասկովի հետ հանդիպումն է, մյուսը՝ 3 արմավենիներ սիմֆոնիկ ստեղծագործության առաջին կատարումն է իր իսկ ներկայացմամբ: Վստահ եմ, որ կոպոզիտորը շարունակեր այս շարքը երրորդը լինելու էր հայրենիք վերադարձը»:

Երկու մշակութային կոթողների՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համագործակցությունը բարձր գնահատեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը. «Մշակույթի նախարարությունը չէր կարող անմասն մնալ այս նշանակալի իրադարձությունից և մենք  հիմա պետք է նախապատրաստվենք 5 տարի հետո սպասվող կրկնակի  պարտավորեցնող միջոցառումներին»:

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ նաև համերգ թատրոնի ճեմասրահում:

 

Նելլի Թառփոշյան

3-րդ կուրս

Կիսվել