Հանրային հեռուստաընկերությունը, Պաշտպանության նախարարության հովհանավորությամբ, ամիսներ առաջ սկեց մի նախագիծ, որը կոչվում էր «Հատուկ ջոկատ»։
Նախագծի նպատակն էր ներսից ու գործնականում ցույց տալ զինվորի առօրյան, զինվորական կյանքի դժվարություններն ու այս գործի «ռոմանտիկան»։
Հատուկ ջոկատ նախագծի առաջին փուլն հաղթահարած 20 մասնակիցների թվում էր նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ղազարենցը։ Մենք որոշել ենք պարզել, թե ինչու՞ Մարիամը մասնակցեց «Հատուկ ջոկատ» նախագծին, ի՞նչ դժվարություններ է հաղթահարել լրագրողը և ի՞նչ տվեց նրան այս նախագիծը։
Մարիամը, թեև սիրում է զինվորականի մասնագիտությունը, բայց, այնուամենայնիվ, ընտրել է լրագրությունը, թե ինչու՝ պատասխանեց․
«Լրագրությունը ինձ համար ուղի էր՝ հասնելու զինվորական մասնագիտությանը, որովհետև ես փորձում էի և հիմա էլ փորձում եմ ռազմական լրագրողի մասնագիտություն ձեռք բերել, այդպես հասնել իմ ուզածին»։
Նա նշեց, որ ցանկանում է մասնագիտանալ ռազմական լրագրության ոլորտում, և այս նախագիծը հնարավորություն տվեց մոտենալ երազանքին․ ««Հատուկ ջոկատին» մասնակցելով՝ հասկացա, որ իսկապես ուզում եմ լինել այն, ինչ երազում եմ»։
Հայտագրման վերջին րոպեները Մարիամը հասցրել է ռացիոնալ օգտագործել, և, լրացնելով հայտը, հայտնվել հեռուստանախագծում․
«Գովազդային հոլովակը տեսա Հանրայինով, ու վերջին օրն էր մասնակցության հայտը ուղարկելու, 1 ժամ էր մնացել, որ հայտագրումը վերջանար, արագ-արագ հայտս հավաքեցի, ուղարկեցի»։
Ինչպես հայակական ավանդական ընտանիքներում, Մարիամենց տանը ևս խոսակցություններ եղել են․ «Ոնց որ «հայ-ադրբեջանական» պատերազմը, հայկական կողմը ես էի, ադրբեջանցիներն էլ մերոնք էին․ պատերազմ, կռիվ, համաձայն չէին, ասում էին՝ դու աղջիկ ես, էդ ի՞նչ միջավայր է, ո՞նց կլինի, բայց վերջում ես հասա իմ ուզածին»։
Լրագրության բաժնում սովորող մարդը, հատկապես ռազմական լրագրությամբ մասնագիտացող լրագրողը, ըստ Մարիամի, պիտի տիրապետի զինվորական գործին, և իր մասնագիտությունն էլ օգնել է իրեն նախագծի շրջանակներում:
Այն հարցին, թե՞ դժվարություններ արդյոք եղել են, նա նշեց ․ «Վեր կենալու պահն էր շատ դժվար, բայց դա միայն առաջին օրն էր, հետո կենսաբանական ժամացույցս հարմարվեց այդ ռեժիմին, ու ստացվեց այնպես, որ ես բոլորից շուտ էի զարթնում, քնում էինք ժամը 1-ին, զարթնում ժամը 4-ին, ընդհանուր առմամբ այդքան դժվար չէր, բայց կարողացա հարմարվել։ Իսկ ինչ վերաբերում է զինվորական կյանքին հարմարվելուն՝ ավելի շատ հոգեբանական պատրաստվածությունը այդտեղ կապ ունի, եթե գնացել ես, ու դա լրիվ իրական հիմքերով ռազմականացված նախագիծ է, դու քեզ դրսևորում ես որպես զինվոր․ միանգամից անցա քաղաքացիականից դեպի զինվորական կյանքի»։
Հաղորդման ընթացքում եղած դժվարին փորձությունները հաղթահարելում նրան օգնել է մտավոր պատրաստվածությունը․ «Բավականին բարդ ու դժվար էին, բայց այստեղ ամենակարևոր նախապայմանը մտավոր պատրաստվածությունն է, այսինքն ինքդ քեզ հաղթահարելը։ Եթե դու մտածես, որ չես կարողանա այս արգելքը , արգելագոտին, փշալարը կամ կրակոցին դիմանալ, դու երբեք չես դիմանա դրանց, բայց երբ դու ներքին համոզմունք ունես, որ անպայման կանցնես այս փորձությունը, անցնում ես»։
Ինչպես յուրաքանչյուր նախագիծ, այնպես էլ «Հատուկ ջոկատը» ուներ իր օրենքները, և ըստ խաղի կանոնների՝ ամեն փորձությունից հետո նախագիծը լքում էր թիմից մեկ անդամ։ Մարիամը թիմը լքեց, չնայած նրան, որ համաձայն էր ընկերների հետ, սակայն իր կարծիքով՝ նա խաղը պետք է լքեր հաջորդ փուլից հետո․ «Դուրս մնացի, եթե չեմ սխալվում, հինգերորդ փուլից առաջ, հինգերորդ փորձության իմաստը այն էր, որ պիտի հարմարվեինք բնության մեջ ապրելուն, առանց որևէ բանի, այդ ժամանակ ես հաստատ իրենց պետք էի, որովհետև ես քիչ թե շատ առնչություն ունեմ բնության հետ, ճանաչում եմ խոտաբույսերը, սնկերը, թե որոնք ինչ են, բայց այդպես ստացվեց»։
«Առյուծներ» խմբի հրամանատար կապիտան Թագվոր Կոջաբաշյանը այն հարցին, թե ինչու՞ Մարիամը լքեց խաղը, երբ հաջորդ փորձությունը բնության մեջ առանց որևէ բանի ապրել կարողանալն էր, պատասխանեց․ «Եթե выживание- ն լիներ 1 շաբաթ, կամ ավել, հաստատ կմնար, բայց մեկ ու կեսը օրը, հավատացեք, շատ քիչ ժամանակ է, որ պահես մեկ մարդու, ում ուսապարկը իրենից ծանր էր, և հետո, հաշվի առնելով հակառակորդ թիմի ֆիզիկական պատրաստվածությունը, այդպես որոշեցի»։
Չնայած նրան, որ Մարիամը խաղը շուտ լքեց, բայց, անուամենայնիվ, կապիտանի խոսքով՝ նրան հասցրել էր որպես զինվոր ճանաչել․«Մարիամը ամենակարգապահ զինվորներից էր, միևնույն ժամանակ էլ ամենաչարը (ժպտում է), սիրում էր կոկիկությունն ու չէր հակաճառում, բնական է՝ իր քաղաքացիական կյանքում էլ նման ձև կլինի։ Ուներ գիտելիքներ ամեն բնագավառից ու գերազանցիկ էր բնության հետ կապված հարցերում, գիտեր ինչ ծաղկից ինչ դեղ կարող ենք ստանալ, որ սունկը կարելի է ուտել, որը՝ ոչ։ Շատ կարևոր տեղեկություններ ուներ բնության մասին, որը գիտեին միայն հատուկ հետախույզները։ Մարիամի մեջ հայ կնոջ կերպարն եմ տեսնում, ով և նման է Սոսե մայրիկին»։
Հակառակորդ թիմի հրամանատար ավագ լեյտենանտ Սարհատ Աբրահամյանն էլ իր հերթին նշեց, որ Մարիամը հոգով մարտիկ էր, նույնիսկ ֆիզիկականը, երբ չէր բավարարում, նա դա լրացնում էր նվիրվածության ու կամքի ուժի հաշվին: Բնությունն էր ճանաչում շատ լավ, ուժեղ լսողություն ուներ:
«Կարող էր աղմուկի մեջ ընտրել երկուսին ու կոնկրետ լսեր՝ սենյակի ամենավերջում կանգնած երկու հոգին ինչ են խոսում»։
Իսկ թե ի՞նչ հատկանիշներ չպիտի ունենար հատուկ ջոկատայինը՝ ավագ լեյտենանտը նշեց. «Թերություններից՝ չափազանց էմոցիոնալ էր, թույլ ֆիզիկական տվյալներ և չորկողություն ուներ»։
«Հատուկ ջոկատ» նախագիծը Մարիամի մեջ փոխեց սերը հայրենիքի հանդեպ․ «Ես վերաարժևորեցի հայրենիքի հանդեպ ունեցած իմ սերն ու նվիրումը, որովհետև թվում է, թե 20 օրանոց այդ վազքն ու ժամանցային հաղորդումը ի՞նչ կարող է տալ, բայց իրոք տվեց, դու գնահատում ես զինվորների կատարած աշխատանքը, ովքեր ապահովում են քո խաղաղ, հանգիստ օրը»։
«Հատուկ ջոկատ» նածագիծը ունենալու է երկրորդ եթերաշրջան, դե իսկ արդեն փորձառու հատուկ ջոկատայինը խորհուրդ տվեց․«Կարևորը, որ վստահ լինես սեփական ուժերիդ վրա, հավատաս, որ դու կկարողանաս այս կամ այն ֆիզիկական փորձությունը հաղթահարել, որովհետև մարդու համար անհաղթահարելի ոչինչ չկա»։
Մերի Մանուկյան
2-րդ կուրս