1 ՀՈԳԻ 2 ՄԱՐՄՆՈՒՄ

1 ՀՈԳԻ 2 ՄԱՐՄՆՈՒՄ

2910

Չնայած ամռանը դեռ մեկ ամիս կա, բայց գրեթե բոլորը սկսել են մտածել իրենց կազմվածքի մասին:

28-ամյա Անին դեռ մի քանի տարի առաջ կշռում էր մոտ 105 կգ, իսկ այսօր` 62:
Նա դժվար, բայց արդյունավետ կերպով կարողացավ 8 ամսվա ընթացքում կորցնել 38 կիլոգրամ:

Այժմ  ունի ինստագրամյան էջ, որտեղ խորհուրդներ է տալիս և սննդակարգեր մշակում ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:
Ամենաշատ տրվող հարցը մոտիվացիայի մասին է, թե ի՞նչն է ստիպել նրան նիհարել:
Պատմում է, որ դիտավորյալ գնել է շատ փոքր չափս ունեցող կիսաշիջազգեստ, և հենց այն կրելու միտքը դարձրել իր նպատակը:

Անիից փորձենք պարզել, թե ինչպես պետք է սնվել անցանկալի կիլոգրամենր ձեռք չբերելու համար։


-Ձեր մշակած սննդակարգերը ինչերի՞ց են բաղկացած (փուլեր):

-Իրականում դրանք գրվում են ամեն մեկի համար տարբեր, քանի որ պետք է հաշվի առնել մի շարք հարցեր: Իմ սննդակարգերից այժմ օգտվում են 16 տարեկանից մինչև 54 տարեկան մարդիկ: Փուլերը հետևյալն են` նախաճաշ , ապա լանչի և ճաշի արանքում փոքր այսպես ասած` ճաշիկ,  հետո ճաշ ու վերջում ընթրիք։

-Դուք սննդակարգերը կազմելու համար ի՞նչ եք ուսումնասիրել , որքանո՞վ եք համոզված, որ դրանք ճիշտ են:

– Արդեն ունեմ միջազգային դետոքս-դիետոլոգի սերտիֆիկատ: Սննդակարգը կազմում եմ՝ հաշվի առնելով տարիքը, հասակը, քաշը, ապա հորմոնալ խնդիրները, վահանաձև  գեղձի խնդիրը: Եթե կինը ամուսնացած է, կամ կերակրող մայր է, նրա սննդակարգը ուրիշ է: Հաշվի եմ առնում ամեն ինչը, անգամ քնելու և արթնանալու ժամերը և աշխատանքային զբաղվածությունը:

-Գիտենք, որ դուք ամիսների ընթացքում կորցրիք զգալի կիլոգրամներ, ովքե՞ր Ձեզ աջակցեցին այդ ժամանակ։Եղա՞ն մարդիկ, ովքեր չէին հավատում, որ նման արդյունքի կհասնեք:

-Աջակցել է ամուսինս: Ամեն կորցրած կիլոգրամի համար ինձ հետ հավասար ուրախացել է: Այո շատ կային ձեր նշած մարդկանցից, բայց ես նրանց մոռացել եմ:

-Ինչպե՞ս էիք զսպում «արգելված» ուտելիքի հանդեպ մեծ ցանկությունը:

– Ես չունեմ նման խնդիր, մենք ենք մեզ համար ստեղծում սահմաններ: Ես սկսեցի այդպիսի ուտելիքին նայել ոչ թե որպես «արգելված»,այլ ինձ համար այն դարձավ առողջ և ոչ առողջ:

-Մենք` հայերս, ինչպիսի՞ սխալներ ենք թույլ տալիս սննդամթերք ընտրելիս։

-Մենք ուտում ենք յուղոտ, և մեզ մոտ կա շատ կշտանալու հակում, դրա համար շատ ենք գիրանում: Սովետական մոտեցում դեռ կա մեզ մոտ, շատ ենք տեղ տալիս կիսաֆաբրիկատ մթերքներին, բայց ասեմ, որ սահուն կերպով անցում ենք կատարում դեպի ֆիլտրված մթերքների, ինչը  առավել հաճելի է: Մենք նաև շատ ենք տեղ տալիս հացամթերքին, դա մեր արյան մեջ է: Հացամթերք պետք է օգտագործել շաբաթվա մեջ 2-3 անգամ:

-Առօրյա զբաղվածությունը թույլ չի տալիս աշխատող մարդկանց ճիշտ կազմակերպել սնվելու գրաֆիկը: Ի՞նչ խորհուրդներ կառանձնացնեք նրանց համար:

– Ես խորհուրդ կտամ մշտապես վերցնել իրենց հետ ճաշաման (lunch box) կամ աշխատանքի վայրին մոտ գտնվող տեղերից նորմալ ուտելիք ընտրել: Առաջին հերթին տեղ եմ տալիս այդ ճաշի համար նախատեսված տուփերին, այդպես քո պատրաստած ուտելիքը վերցնում ես հետդ: Խորհուրդ եմ տալիս սնվել թեթև, խմել շատ ջուր օրվա ընթացքում, միշտ ջրի տարա ունենալ աշխատանքի վայրում: Ջուրը հագեցնում է և թույլ չի տալիս արագ ու շատ ուտել լարված աշխատանքային պայմաններում:

-Որո՞նք են նիհարելիս կիրառվող սխալները։

-Ամենատարածվածներից կարող եմ առանձնացնել շատ արագ նիհարելու մեթոդները` դիետաները միայն մեկ կամ մի քանի մթերքների հիման վրա: Նմանատիպ դիետաներից հետո արագ հետ են գալիս կիլոգրամները, և մյուս սխալ տարբերակը քիչ ուտելն է:

ինստագրամ ` @annie_khachatrian

Հարցազրույցը՝ Սոնա Սողոմոնյանի

2-րդ կուրս

Կիսվել