Միջազգային գիտաժողով
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն
Հարգելի գործընկերներ
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հայաստանի հեռուստատեսությունը և ռադիոն XXI դարում» միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2016 թ. նոյեմբերի 29-ին, ժամը 10.00-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Մուլտիմեդիա կենտրոն», հ/ս, 511: Գիտաժողովը նվիրված է Հայաստանի հանրային ռադիոյի 90 և Հայաստանի հանրային հեռուստատեսության 60-ամյա հոբելյաններին:
Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել հետևյալ թեմատիկ ուղղություններով`
- Հեռուստատեսությունն արդի փուլում,
- Ռադիոն արդի փուլում,
- Թվայնացման գործընթացը և ծրագրային նոր քաղաքականությունը Հայաստանի հեռուստառադիոներում,
- Հայաստանյան հեռուստատեսության և ռադիոյի ներկայացվածությունը համացանցում. նոր միտումներ և հեռանկարներ,
- ՀՀ մարզային հեռուստաընկերություններ. հեռանկարներ և զարգացման միտումներ
- Էթիկական և իրավական հիմնախնդիրները ՀՀ հեռարձակվող լրատվամիջոցներում:
Գիտաժողովի զեկուցումները կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Հոդվածները ներկայացնել էլեկտրոնային կրիչով (տեքստը` Word, նկարները` TIFF կամ բարձրորակ JPG): Հիմնական լեզուն հայերենն է, ընդունվում են նաև ռուսերեն, անգլերեն հոդվածներ, որոնք պետք է ունենան ամփոփում (ամփոփումները պետք է լինեն ռուսերենով և անգլերենով, եթե ռուսերեն` հայերենով և անգլերենով, և եթե անգլերեն` հայերենով, ռուսերենով /յուրաքանչյուրը` շուրջ 300 բառ, մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուցման խորագիրը/):
Չափանիշներն են`
Տառատեսակը հայերեն` Sylfaen, այլ լեզուներինը` Times New Roman:
- Տառաչափը` 12, միջտողային բացատը` 1.5:
- Հոդվածի սկզբում դրվում է հեղինակի անուն, ազգանունը (գլխատառերով), վերնագիրը (գլխատառերով), հոդվածի վերջում նշվում է հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլփոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ):
- Հղումները տրվում են տողատակում` աճման կարգով, տառաչափը` 10, նշվում է աղբյուրի հեղինակը, վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը և էջը:
- Տալ բանալի բառեր հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Հոդվածները ներկայացնել`
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ: Կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար` Նոննա Արտեմի Խաչատրյան
Հեռ.՝ +374 60 710-571 Էլ. փոստ՝ nonna.khachatrian@mail.ru
Գիտաժողովի կազմկոմիտե