ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԲԻԶՆԵ՞Ս

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԲԻԶՆԵ՞Ս

2047

Դեռևս Քրիստոսից առաջ մարդիկ սրբապատկերների առաջ մոմ էին վառում, ինպես ասվում է Հին Կտակարանում Աստծու տանը ճրագ կամ մոմ էին վառում, որն Աստված էր Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրել: Մինչև Քրսիտոնեության իբրև պետական կրոն հաստատվելը, մարդիկ մոմի լույսն օգտագործում էին մատուռներն ու մութ տարածքները լուսավորելու նպատակով, բայց արդեն պետական կրոն հաստատվելուց հետո, մոմ վառելն ունեցավ ծիսական նշանակություն, ինչը պահպանվում է մինչ այսօր: Նոր Կտակարանում Քրիստոս ասում է. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը», այսինքն մոմավառությունը  խորհրդանշում է հավատքի լույսը:

Սակայն որքան մեծ է Աստվածաշնչյան խորհրուդը, միևնույն ժամանակ հակասական է այն, որ Քրիստոսը չէր ցանկանում իր տաճարում առևտուր տեսնել, իսկ ինչպես գիտենք, եկեղեցում մոմը վաճառվում է, և դրան զւգահեռ շատ եկեղեցիներ արգելում են մտնել մատուռ այլ տեղից գնված մոմեր վառելու համար:

Այս ամենը կարծես բիզնեսի է նմանվում: Թեմայի շուրջ խոսեցինք Տեր Եսայի Քահանայի հետ: Այն հարցին, թե արդյոք հավատքի տեսանկյունից մերժելի չէ մոմը եկեղեցում վաճառելը, նա նշեց, որ մոմի գումարով է, որ եկեղեցին գործում է, այդ գումարից են վճարում եկեղեցու գազի, լույսի, աղբահանության, հողի հարկերի գումարները, նաև վճարում աշխատողներին՝ մոմավաճառ, պահակ, հավաքարար, երգչախումբ: Իսկ արդյոք սա ևս առևտուր չէ, նա պատասխանեց, որ տաճարի առևտուրն ու մոմավառությունը տարբեր բաներ են։ Տաճարում տարբեր մարդիկ բերում էին այն, ինչ ուզում էին, ու ամեն մեկն իր եկամուտի համար վաճառում էր՝ տոկոսները տալով քահանային, դա իսկապես շուկայի էր նմանվում: Իսկ որքանով է մոմ վառելն առնչակից հեթանոսական կրակապաշտությանը. ըստ Տեր Եսայի Քահանայի՝ մենք կրակը չէ, որ պաշտում ենք, իսկ մոմ վառելը պարտադիր չէ, եկեղեցու խորհուրդն էլ մոմ վառելը չէ։ Դա մի փոքրիկ զոհողություն է եկեղեցու կարիքները հոգալու համար, իսկ եկեղեցում ոչ ոք ոչ մեկին չի հորդորում մոմ վառել, դա անձնական մոտեցում է։ Հոգևորականները երբեք չեն քարոզել մոմ վառել, իսկ քահանան ինքը հազվադեպ է աղոթելիս մոմ վառում։

Լիլիթ Բոխյան

4-րդ կուրս

Կիսվել