Քարոզչական բուռն աշխատանքների ընթացքում կարևոր է ընտրողների ուշադրության կենտրոնացումը և անհրաժեշտ գիտելիքների կիրառումը կեղծիքի զոհ չդառնալու համար։ Ինչպե՞ս կարելի է տարբերակել կեղծիքն իրականությունից։
Հայաստանի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը ժպիտով նշում է, որ ընտրություններից հետո էլ կյանք կա, և կարծում է, որ այսօր կուսակցությունները կենտրոնացած են միայն իրենց վրա և մոռանում են ընտրությունների հիմանական մասնակիցների՝ ընտրողների մասին։ Բանախոսը նշեց նաև, որ քաղաքական մշակույթի մակարդակը Հայաստանում բարձր չէ, իսկ դա բարձրացնելու համար մի քանի ամիսը բավարար չէ։ Այդ մասին պետք է մտածել քաղաքականություն մտնելու հենց առաջին պահից։
«Ավելի պատեհ կլինի, եթե քաղաքական գործիչներին անվանենք քաղաքական դերասաններ։ Նրանք զբաղվում են իրենց գործերով, և միայն, երբ պահը հասունանում է, տրանսֆորմացնում են քաղաքական գործիչների»,- ասաց «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի ղեկավար Հայկ Կիրակոսյանը՝ հավելելով, որ դերասանությունն էլ լավ չեն անում։
PR մասնագետը առանձնացրեց արհեստական արժևորում ստեղծելու մեթոդը և օրինակ բերեց այն երևույթը, որ քաղաքական գործիչները իրենց պաստառներն են փակցնում, ապա իրենց գործընկերների կողմից այն պատռելուց կամ սևացնելուց հետո հայտարարում են, թե դա արել են իրենց «թշնամիները»։
Իսկ այն հարցին, թե չկան արդյոք ժեստեր, դեմքի միմիկաներ, որոնք կմտնեն քաղաքական գործչի ճիշտ կամ սխալ լինելը, պատասխանեց պրոֆայլեր Գոռ Սարգսյանը․ «Չկա կոնկրետ միմիկա կամ ժեստ սուտը բացահայտելու համար։ Ամեն ինչ պետք է կատարվի կոմպլեքս հետազոտության միջոցով»։
Սարգսյանը խորհուրդ տվեց հետևել անձի վարքագծին և ուսումնասիել այն։
Մասնագետները նշեցին չխաբվելու համար, թերևս, ամենակարևոր կետը․ «Եղեք պարզապես տեղեկացված։ Շատ կարդացեք և հետևեք քաղաքական անձանց գործունեությանը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար»։
Սոֆի Սողոյան
4-րդ կուրս