ԼՃԱՇԵՆՆ ՈՒ ԻՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

ԼՃԱՇԵՆՆ ՈՒ ԻՐ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

1037

Հնագետների համար փոքրիկ առեղծված համարվող գյուղը՝  Լճաշենը,  ձևավորվել է մեզանից 5000 տարի առաջ։ Սևանի ափին գտնվող գյուղը հայտնաբերվել է անցած դարի կեսերին։  Գյուղ, որը հարուստ ժառանգություն ունի:

Սևանա լիճը աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։ Այն միշտ էլ ունեցել է ջրի մակարդակի տատանումներ, որոնց հետևանքով լիճը ծածկել է Լճաշենյան հնավայրերի մի մասը։ 1950-1960-ական թվականներին ջրի մակարդակը իջեցվել է 18 մետրով, և հենց դրա շնորհիվ է, որ բացահայտվել է Լճաշենյան հնավայրը։

Լճաշենում առաջին պեղումները սկսվել են 1854-1855 թվականներին հնագետ Հարություն Մնացականյանի կողմից։ Այնուհետև սկսվել են նորանոր բացահայտումներ կատարվել:

Սկզբնական շրջանում գիտնականները մտածել են, որ Լճաշենը ուրարտական բնակավայր է, որովհետև պեղումների ժամանակ հնագետները այստեղ հայտնաբերել են Արգիշտի Առաջինի սեպագիր մի արձանագրություն։ Արգիշտի Առաջինը իր լայնածավալ արշավանքների շրջանում հասել է Իշտիպունի քաղաքը՝ ներկայիս Լճաշենը։

ՀՊԹ էքսկուրսիոն բաժնի վարիչ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ այստեղ է գտնվում փայտյա սայլը, որը հաղթահարել է հազարամյակների արգելքները և հասել մինչև մեր օրեր։

-Սայլը երկար ժամանակ գտնվել է Սևանի ջրի մեջ, այն քաղցրահամ ջուր է, որի շնորհիվ էլ պահպանվել է։ Հետաքրքիրը ոչ միայն սայլն է, այլ նաև այն շքեղ հարդարանքը՝ առջևից և ետևից, ու բազմաթիվ զարդանախշերը, որոնք ամենայն հավանականությամբ, շատ ճոխ ու շքեղ տեսք են հաղորդել այս սայլերին։ Լճաշենից հայտնաբերվել են նաև բազմաթիվ քանակությամբ ոսկյա զարդեր, կոճակներ, ուլունքաշարեր և այլ զարդեր։

Պարոն Զոհրաբյանի կարծիքով այստեղ գտնված գանձերն ու զարդերը շուրջ 5000 տարի արևի լույս չէին տեսել։ Այն զարդերը, որոնք կրել են լճաշենցիները, կերազեին կրել անգամ մեր օրերում։

Լճաշենում գտնվող դամբարններից հայտնաբերվել են եզակի նյութեր։ Հայաստանում հայտնաբերված Բրոնզեդարյան ժամանակաշրջանին վերաբերվող լավագույն նմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց լճաշենյան դամբարաններից։ Գտածոների թվին է պատկանում եռագույն խեցեղենը, որը իր նմանը չունի Անդրկովկասում։ Հայաստանի պատմության թանգարանի սրահներից մեկում ցուցադրված են Լճաշենից գտնված բազմաթիվ զարմանալի գտածոներ՝ արվեստի իսկական գլուխգործոցներ։

-Երկար տարիներ ապրելով Լճաշենում՝ մենք չենք էլ իմացել մեր բանակավայրի այդքան կարևոր լինելու մասին,- մեզ հետ զրույցում նշեց գյուղում իր կյանքի 83 տարիներն անցկացրած Վոլոդյա Ստեփանյանը։

Գյուղում հայտնաբերվել են նաև գանգեր և կմախքներ։ Լճաշենցիների գենոֆոնդը հայ ժողովրդի կյանքում առկա է։ Այս ամենն ապացույցն է հայերի տեղաբնակ լինելու փաստի։

Արմենուհի Օվսեպյան

4-րդ կուրս

Կիսվել