ԿԻՆՈԵՐԵԿՈ ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ

ԿԻՆՈԵՐԵԿՈ ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՏ

1848

    Կինոմատոգրաֆների միությունը կազմակերպել էր  հանդիպում սիրված դերասան  Հարություն Մովսիսյանի հետ: «Աճեմյանի Հարութը», այսպես ներկացրեցին նրան, քանի որ եղել է Վարդան Աճեմյանի տաղանդավոր սաներից մեկը: ՀՀ վաստակավոր արտիստը հասցրել է նկարահանվել Հայֆիլմի հինգ ֆիլմերում, տասնըհինգ ներկայացումներում և յոթ սերիալներում: 1979թ-ից նկարահանվել է Հ.Մալյանի «Կտոր մը երկինք», Ս. Իսրաելյանի  «Գիքոր», Ս. Փոշոտյանի «Պատահար», Ռ. Քոչարի «Արահետ», Ս. Փոշոտյանի «Բախում» ֆիլմերում:

Հարություն Մովսիսյանը փոքր դերակատարումներում  կարողանում է վեր բարձրացնել հերոսի կերպարը:

 «Անընդհատ մի միտք կար, որ չպետք է խաղամ Վասոյի դերը, որովհետև Գիքորին ապտակելու դրվագ կար: Էդ ինչ զուլալ Էրեխա էր»,- դերասանը հուզված նկարագրում էր Գիքորին և իր ապրումները, թե ինչ պատճառներ է հորինել, որպեսզի ֆիլմում չնկարահանվի, և ինչպես է Հենրիխ Մալյանը, այնուամենայնիվ, համոզելխաղալ այդ դերը:

«Առաջին դասարանից ինձ տարել են ֆուտբոլի պարապմունքների: Շատ լավ եմ խաղում ֆուտբոլ, կարող եմ մարզիչ աշխատել, քանի որ 10 տարի պարապել եմ»,- պատմում է Մովսիսյանը:

  Դերասանը հարուստ կենսագրություն ունի: 12 տարեկան էր, երբ առաջին անգամ  դպրոցում խաղացել է ձմեռ պապ, բոլորը զարմացել են դերասանական խաղով և հարցրել են, թե ո՞վ էր այդ տղան, որ այդպես լավ էր դերը կատարում: Մինչ պատանին տարված էր ֆուտբոլով, շրջապատում համոզում էին, որ դերասանական տաղանդ ունի իր մեջ: Այն փոխանցվել է ծնողներից, չնայած որ կապ չեն ունեցել դերասանության հետ: Պատանի Հարությունը որոշում է փորձել ուժերը դերասանության մեջ։  Մասնակցում է Վարդան Աճեմյանի Երևանի գեղարվեստական ինստիտուտում անցնացվող մրցույթին, որտեղ 1110 մասնակիցներից ընտրվում են 22-ը․ նրան բախտ է վիճակվում դառնալ այդ երջանիկներից մեկը:

  Կարոտով է հիշում նախկին դերերն ու հայ մեծանուն դերասաններին՝  Արմեն Ջիգարխանյան, Սոս Սարգսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Արմեն Խոստիկյան և այլոք։ Կրթվել ու դաստիարակվել է իսկական հայ մեծ դերասանների միջավայրում և մեծ պատվով է հիշում այդ ամենը: Նրա խոսքով՝ ամեն սերունդ ունի իր հանդիսատեսը, և չի կարելի համեմատել նախկինն ու ներկան, քանի որ դրանք շատ տարբեր են: Հպարտորեն իրեն համարում է մեծանուն դերասանների հետևորդ։

 «Սերիալներ միշտ եղել են, տարբեր երկրներում նայում են, մարդկանց հետաքրքրում է: 2007 թվականին աղջիկս վեց տարեկան էր, «Վերվարածներ»-ն էր նայում ու ծիծաղում: Այդ թվականներին աշխատանք չկար, զանգեցինք ու պայմանավորվեցինք, որ խաղամ այդ սերիալում: Շատ տարբեր են սերալն ու կինոն: Ես ցանկացա իսկական տղամարդու դեր խաղալ։ Այդտեղից սկսվեց իմ սերիալային կարիերան»:

Ոսկեհատ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել