ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ

ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ

1565

Կինոմատոգրաֆների միությունը կազմակերպել էր Մուշեղ Գալշոյանի մասին ֆիլմի քննարկում: Մուշեղ Գալշոյանը մեծ ներդրում ունի հայակական կինոյում: Ծնվել է 1933թ․-ի դեկտեմբերի 13-ին Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: 1957թ․-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը և մինչև 1960թ-ը աշխատել է մասնագիտությամբ:

1960-1964թթ. աշխատել է Թալինի շրջանային, ապա Աշտարակի և Հոկտեմբերյանի միջշրջանային թերթում: Հետո հրավիրվել է աշխատելու «Ավանգարդ»-ում: Սովորել է Մոսկվայի Գոլկո անվան բարձրագույն գրականության կուրսերում: Աշխատել է «Գարուն ամսագրում» 1975-1977թթ.-ին: Ղեկավարել է «Հայաստանն այժմ․ սովետական գրող» հրատարակության գեղարվեստական բաժինը: Ի տարբերություն իր սերնդակիցների՝ ուշ է սկսել գրականությամբ զբաղվել: Առաջին ծավալուն գործը՝ «Ձորի Միրոն», տպագրվել է «Գարուն»-ում 1963թ-ին: Հայերեն լույս է ընծայել երեք գիրք՝ «Կռունկ», «Ծաղկած լարեր», «Բովտում»:

Ֆիլմի քննարկմանը ներկա էին Գալշոյանի բարեկամներն ու հարազատները: Ներկա էր նաև Գալշոյանի դուստրը, ով թուրքագետ է և դասախոս ԵՊՀ-ում: Սիրանուշը պատմում է, թե ինչպես էր ամեն առավոտ սուրճ պատրաստում հայրիկի համար: Փոքրիկ աղջնակը անհամբերությամն գազօջախի մոտ կանգնած սպասել է, թե երբ սուրճը պատրաստ կլինի, որպեսզի մատուցի հորը, քանի որ ամեն անգամ նրան մեծ գովաբանության է արժանացրել հայրը՝ «Ամենահամեղ սուրճը աշխարհում եփում է իմ աղջիկը»:

Բարեկամներն ու հարազատները մեծ կարոտով ու սիրով են հիշում Գալշոյանին և Գալշոյանի գրական գործունեությունը:

Աղջիկը՝ Սիրանուշը, մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նկարահանման գործում․ նա նշում է. «Քիչ միջոցներ են եղել, փորձել ենք ներկայացնել նորը, որովհետև Գալշոյանին շատերը գիտեն որպես «Ձորի Միրո» ստեղծագործության հեղինակ, բնականաբար, ֆիլմը ավելի մեծ ազդեցություն ունի: Մտածել ենք՝ ինչպես կաներ հայրս, եթե ողջ լիներ, և որոշեցինք ներկայացնել Գալշոյանի ակնարկների շարքը:

Նրա հարազատներից մեկը նրան բնորոշում է, որպես մարտնչող հոգի. «Եթե Խաչիկ Դաշտենցը մենակ մեր ողբերգությունն էր ներկայացնում, ապա Գալշոյանը՝ մարտնչելու, պայքարելու ու վրեժխնդրության հոգին: Այնպես է նկարագրել Եղեռնը, որ իր սերունդը տեսնի այդ արյունը և վրեժխնդիր լինի իր պապերի համար: Այն ազգը, ով իր պատմությունը, ողբերգությունը չգիտի, այդ ազգը կոչնչանա»։

Ոսկեհատ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել