‹‹ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ››

‹‹ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ››

1245

‹‹Citius, altius, fortius››. լատիներենից՝  ‹‹ ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ››: Այս  կարգախոսը  Երևանի  օլիմպիական  հերթափոխի  պետական  մարզական  քոլեջի  գործունեությունը  խթանող  ազդակ  է:

Քոլեջը  հիմնադրվել  է  1971թվականին՝ որպես  մարզական  թեքումով  միջնակարգ  դպրոց: Ունի  մասնագիտացված  և  ընդհանուր  ֆիզիկական  պատրաստության  մարզադահլիճ, ուսումնական  և  հանրակացարանային  մասնաշենքեր, ճաշարան  և  այլն: Մարզիկներին  տրված  են  բոլոր  հնարավորությունները  դպորցական  դասերն  անցկացնելու  համար: Տալիս  է  նաև  հնարավորություն  այն  երեխաներին, ովքեր  ուզում  են  սովորել, բայց  ունեն  ֆինանսական  խնդիրներ: Կան  սաներ  Ջավախքից, Արցախից  և  Հայստանի  տարբեր  մարզերից, ովքեր  ունեն  հնարավորություն  մնալու  քոլեջի  հանրակացարանում: Նրանց  համար  ստեղծված  են  բոլոր  պայմանները: Քոլեջում  գործում  են   հետևյալ  մարզական  բաժանմունքները՝ հունահռոմեական  և  ազատ  ոճի  ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ  և  այլն: 

Քոլեջը  տվել  է  6000-ից  ավելի  շրջանավարտ, օլիմպիական, աշխարհի  և  Եվրոպայի  հայտնի  անուններ,  որոնց թվում  են  հունահռոմեական  ըմբշամարտի    օլիմպիական  կրկնակի, աշխարհի քառակի, Եվրոպայի  վեցակի  չեմպիոն  Արմեն  Նազարյանը, Օգսեն Միրզոյանը, Վաղինակ  Գալուստյանը  և  այլ  չեմպիոններ։

Խոսելով  քոլեջի  տնօրեն  Վարդան  Թոհմասյանի  հետ  և  իմ  այն  հարցին, թե  այս  անունները  դառնում  են  ոգեշնչման  աղբյուր  մարզիկների  համար՝  պարոն  Թոհմասյանը  պատասխանեց.

-Միանշանակ: Դա  շատ  մեծ  գործոն  է, որ  այստեղ  սովորել, մարզվել  և  դարձել  են  օլիմպիական  չեմպիոններ՝ աշխարհի, Եվրոպայի: Դա  շատ  մեծ  նշանակություն  ունի:

Պարոն  Թոհմասյանը  խոսեց  քոլեջի  առավելությունների, առկա  խնդիրների  մասին:

-Կա՞  արդյոք  հաղթանակի  գաղափարը  մեր  մարզիկների  մեջ:

-Այո, ընդհանրապես  ամեն  մարզիչ  պետք  է  երեխայի  մեջ  դաստիարակի  հենց  օրհներգի  խոսքերը: Օրհներգի  խոսքերը  շատ  կարևոր  են: Մարզիկը պետք է հասկանա, թե  ինչի  համար  է  ելնելու  ասպարեզ: Մենակ  հաղթելու  համար  չէ, մենակ  ինչ-որ  մի  պարգև  ստանալու  համար  չէ:

-Պարոն  Թոհմասյան,  կարո՞ղ  եք  նշել  այս  քոլեջի  առավելությունը,   ինչու՞  ընտրել  հենց  ձեր  հաստատությունը:

-Այստեղ  մարզիկները  մարզվում  են  օրական  2  անգամ, դա  շատ  կարևոր  հանգամանք  է, որովհետև  մյուս  դպրոցներում, ելնելով  պայմաններից, նրանք  շաբաթական  3-ից  4  մարզում  են  անցկացնում, այն  էլ  դասերից  հետո, իսկ  մեզ  մոտ  առավոտյան  ժամը  9-ից  մինչև  10:30  մարզումներ  են:

-Կխոսե՞ք քոլեջում  առկա  խնդիրների  մասին:

– Խնդիրները  շինարարության  հետ  են  կապված: Սա  այնպիսի  օրգանիզմ է, որ  անընդհատ  աշխատանք է  պահանջում:

Սպորտային  հոգեբաններ  աշխատու՞մ  են  մարզիկների  հետ։

-Դա  Հայստանում  ամենակաղ  հարցն է: Ինստիտուտները պետք է պատրաստեն սպորտային  հոգեբաններ։ Օրինակ՝  ֆուտբոլային  թիմ  բարսելոնան  ունի  7  հոգեբան, ովքեր  աշխատում  են  մարզիկների  հետ, իսկ  Հայաստանում  անգամ  1-ը   չկա,  գոյություն  չունի:

Պարոն  Թոհմասյանի  խոսքով  հիմնական  սպորտաձևերը, որոնք  ընտրում  են  երեխաները, հունահռոմեական  և  ազատ  ոճի  ըմբշամարտերը, ծանրամարտը, և բռնցքամարտն են:

Խոսեցինք  նաև  քոլեջի  11-րդ  դասարանի  սաներից  մեկի  հետ, ով  զբաղվում  էր  ըմբշամարտով:

– Կարո՞ղ  ես  ասել՝ ինչով  է  տարբերվում  ըմշամարտը  քեզ  համար  մյուս  սպորտաձերից:

-Մանկուց  շատ  եմ  սիրել  այս  սպորտաձևը, իմ  կարծիքով  ամեն  ինչով  էլ  տարբերվում  է:

-Հայ  ըմբիշ, ով  քեզ  համար  ոգեշնչման  աղբյուր  է:

-Միհրան  Հարությունյան, Արթուր  Ալեքսանյան, Վոլոդյա  Ֆռանգուլյան:

՞նչ  պետք  է  պատահի, որ  դու  որևէ  մարզում  բաց  թողնես։
-Ինձ  չի  թվում, որ  նենց  բան  պիտի  լինի, որ  բաց  թողնեմ  մարզումները:

-Անընդհատ  կրկնվող  մարզումներից, միօրինականությունից  չես  հոգնում։-Ոչ:

Քոլեջում  աշխատում  են  բարձր,  համապատասխան  որակավորում  ունեցող  մարզիչ-մանկավարժներ: Տարբեր  տարիներին  քոլեջը  ղեկավարել  են  տարբեր  վաստակավոր  մարզիչ-մանկավարժներ:

Երևանի  օլիմպիական  հերթափոխի  պետական  մարզական  քոլեջ․ հենց  այստեղ  է  մարզվում  ապագա  չեմպիոնների  հերթական  սերունդը:

Անի Քեշիշյան

4-րդ կուրս

Կիսվել