ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

1317

Արթիկի գեղարվեստի դպրոցը ունի բազմաթիվ հիմախնդիրներ, որոնք շուտափույտ լուծում են պահանջում։ Այս մասին զրուցեցինք նույն դպրոցի տնօրեն Արա Մերգելյանի հետ։

-Պարոն Մերգելյան, ի՞նչ հիմնախնդիրներ ունի Արթիկի գեղարվեստի դպրոցը։

-Հիմնախնդիրները բազմաթիվ են։ Դպրոցում բացակայում է կենտրոնացված ջեռուցման համակարգը:  Դասարանները ջեռուցվում են վառելափայտով, որը անհարմարություններ է ստեղծում դասապրոցեսները լիարժեք կազմակերպելու համար: Կենտրոնացված ջեռուցման բացակայությունը արագացնում է նաև շենքի մաշվելու գործընթացը: Պատուհանները և դռները ծայրաստիճան մաշված են և ոչ մի անգամ չեն փոփոխվել կամ վերանորոգվել, որը նպաստում է ցրտի արագ ներթափանցմանը: Մուտքի դռները նույնպես մաշված են և հերմետիկ չեն փակվում, որի արդյունքում միջանցքի ջերմաստիճանը միշտ ցածր է սահմանված ջերմաստիճանից: Աշխատասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որը չի տալիս ցանկալի արդյունք: Եղած ջեռուցման սալիկները մաշված են և հին: Աշխատասենյակները տաքացնելու համար անհրաժեշտ են նոր էլեկտրական ջեռուցիչներ:

-Որպես գեղարվեստի դպրոցի տնօրեն, ո՞ր խնդրին առաջնահերթություն կտաք։

-Բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ են, և դրանցից որևէ մեկը չեմ կարող առանձնացնել, բոլորն էլ հրատապ են և շուտափույթ լուծում են պահանջում։

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս խնդիրներին լուծում տալու համար։

-Դպրոցի բյուջեն չի բավականացնում բոլոր խնդիրները լուծելու համար, սակայն քայլ առ քայլ մենք սեփական ուժերով փորձում ենք լուծում տալ դրանց։ Նաև մրցույթներում հաղթանակներ գրանցելու դեպքում մրցանակների ենք արժանանում, որոնք ևս մի փոքր օգնություն են մեզ համար։

-Իսկ ինչպե՞ս է արձագանքում այս խնդիրներին Արթիկի քաղաքապետարանը։

-Առիթ եղել է քաղաքապետարանին դիմելու այս հարցերով, բայց մինչև օրս ոչ մի աջակցություն չենք ստացել։

-Արդյո՞ք կան մարդիկ, ովքեր կցանկանային հովանավորել դպրոցին։

-Քաղաքում կան մեծահարուստներ, սակայն ոչ ոք ցանկություն չի հայտնել օգնություն ցուցաբերել, այնուամենայնիվ մենք փորձում ենք ինքներս լուծում տալ այս խնդիրներին։

-Արդյո՞ք շենքային անբարենպաստ պայմանները ազդում են երեխաների ուսումնական գործընթացի վրա։

-Մենք ունենք շատ տաղանդավոր սաներ, ովքեր բազմաթիվ մրցանակային տեղեր են գրավել մրցույթներում։ Շենքային անբարենպաստ պայմանները, իհարկե, վատ են անդրադառնում երեխաների հաճախելիության վրա։ Ծխի առկայությունը, ոչ կանոնավոր ջերմության ապահովումը իրական պայմաններ է ստեղծում երեխաների դպրոցից դուրս գալուն:

Հարցազչույցը՝ Թամարա Ավագյանի

2-րդ կուրս

Կիսվել