Ձյու-դոն ինքնապաշտպանության ճապոնական համակարգ է, որում մարդը պաշտպանվելու համար օգտագործում է հակառակորդի ուժը: Հայաստանում ձյու-դո ըմբշամարտը սկսել է զարգանալ 1972թ․-ից: Տյումենում ձյու-դոյի Միջազգային կարգի մրցաշարում 1-ին հորիզոնականը գրաված Յուրի Իսրայելյանը ասում է, որ հաղթանակն իրեն տրվել է համառ բնավորության շնորհիվ:
Տյումենում կայացած ձյու-դոյի Միջազգային մրցաշարում հաղթող Յուրի Իսրայելյանը պատմեց իր անցած ճանապարհի, դժվարությունների, սպորտաձևը ապրելակերպ դարձնելու մասին: Յուրիի համար 1-ին հորիզոնական գրավելը եղել է բաղձալի նպատակ, չնայած նրան, որ ունեցել է բազում պարտություններ, չի հուսահատվել և գնացել է նպատակի հետևից:
Աշխարհում կան շատ սպորտաձևեր, բայց Յուրին ձյու-դոի նկատմամբ դեռ մանկուց տածել է մեծ համակրանք: Առաջին անգամ ձյու-դոյի պարապմունքի հաճախել է ընկերների հետ: Յուրին նշում է, որ այս սպորտաձևի մեջ իրեն լավ է զգում, այդ պատճառով փորձում է պրոֆեսիոնալ դառնալ:
Յուրին շրջագայել է Ռումինիայում, Իտալիայում, Արգենտինիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Լիտվիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում և այլ երկրներում:
Մասնակցել է Միջազգային
կարգի մրցաշարերի, Եվրոպայի գավաթների, Աշխարհի առաջնության և Պատանիների Օլիմպիական խաղերին: Նա Իտալիայում Եվրոպայի գավաթի մրցաշարում գրավել է
2-րդ հորիզոնականը, Իսպանիայում
և Պորտուգալիայում՝ 3-րդ հորիզոնականը, իսկ Տյումենում
կայացած միջազգայինկարգի մրցաշարում՝ 1-ին հորիզոնականը:
Յուրին ասում է, որ ունեցել է բազում պարտություններ, բայց չի հուսահատվում և ձգտում է առավելագույնին: 2018թ․-ին Պատանիների Օլիմպիական խաղերին մասնակցելուց և պարտվելուց հետո իր առջև դրել է նպատակ՝ մասնակցել 2024թ․-ի Օլիպիական խաղերին և բերել ոսկին:
Այն հարցին, թե ինչ է իր համար սպորտը, Յուրին պատասխանեց.
-Սպորտը կարող է և՛ օգտակար լինել, և՛ վնասկար: Կախված նրանից, թե ինչ սպորտով ես զբաղվում, ինչքան ջանք ես ներդնում և որքան ժամանակ ես տրամադրում: Սպորտում տիրում է «Հաղթիր ամեն գնով» ոգին, եթե կա արյանդ մեջ, չես կարող դրան դեմ գնալ:
Բոլորն էլ ունեն մոտիվացիայի աղբյուր, հանուն որի արժե հասնել առավելագույնին՝ այսպես է կարծում Յուրին:
«Ես ձգտում եմ հասնել լավագույնին, չկա մեկը, ումից առավել լինեմ: Չունեմ իդեալ, չունեմ այն մեկին, որին ընդօրինակել եմ և ընդօրինակում եմ: Ու գուցե ավելի լավ է, որ ընդհանրապես չունենամ այդպիսի մեկին»:
Իսկ, թե ու՞մ է շնորհակալ Յուրին այսօրվա իր հաջողությունների համար, փաստում է. «Դու ես քո օգնականը: Ինձ եմ շնորհակալ: Հասկացել եմ մի բան, եթե ինքդ քեզ չօգնես, ապա ոչ մեկ չի օգնի»:
Վերջում Յուրին սպորտով հետաքրքրվող սկսնակներին խորհուրդ տվեց երբեք չհանձնվել:
Անժելիկա Ոսկանյան
2-րդ կուրս