ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1146

«Երկու երեխա ունես, մեր տնօրենը ամուսնացած աղջիկ չի ուզում»․ այսպես պատասխանեցին բարձրագույն կրթություն ստացած 23ամյա Անուշիկին:

Ցավոք Անուշիկը միակը չէ, ում չի հաջողվում աշխատանք գտնել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այսօր Հայաստանում գործազուրկ է 80 հազար 576 մարդ: Գործազրկությունը մեր երկրում ամենաարդիական խնդիրներից է:

2014թ. հունվարից ուժի մեջ մտավ ՀՀ «Զբաղվածության մասին» օրենքը, որի 9-րդ հոդվածի համաձայն գործազուրկները գրանցվում էին համապատասխան ցուցակում և ստանում 18000 դ. նպաստ:

Գործազրկության կարգավիճակ տրվում էր լիազորված մարմնի ղեկավարի կողմից: Սակայն 2016թ. նոյեմբերից նպաստները դադարեցվեցին:

Ինչքանով էր նպաստը օգնում, կարծիքները տարբեր են: Փաստն այն է, որ աշխատանք փնտրողները գնալով շատանում են: Գործակալությունները մարդկանց ևս վստահություն չեն ներշնչում.

«Նախնական վճարեցի 3500 դր և խոստացան աշխատանք տրամադրել, անգամ բարձր աշխատավարձով: Նրանց նշած գումարը չէր համապատասխանում պայմանավորվածին, և աշխատավարձը  անակնկալ էր նաև գործատուի համար: Չեմ վստահում արդեն ոչ մեկին»,- զայրացած պատմեց արդեն գործազուրկ Անին:

Աշխատանք գտնելու խոչընդոտներից  է նաև տարիքը և աշխատանքային փորձի առկայությունը: Թե ով պետք է սկսնակներին հնարավորություն ընձեռնի, նույնպես խնդիր է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Ուդումյանի խոսքով՝ իրենք լուծում են  խնդիրը, դիմողներին ապահովում են աշխատանքով․ «Օպտիմալացումը դեռ չի նշանակում գործազրկություն: Համենայնդեպս, Զբաղվածության պետական ծառայությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օժանդակել աշխատանքի տեղավորման հարցում»։

Առաջարկները, պայմանները գրավիչ են… 2016թ․ հունվարին աշխատանք փնտրողների թիվը կազմում էր 89 հազար 405 մարդ: 2017թ հունվարին նրանց թիվը ավելացել է նախորդից 7,2 տոկոսով: 2018թ․ Դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծառայությունում գրանցված են 81 հազար աշխատանք փնտրողներ, որից շուրջ 60 հազարն ունի  գործազուրկի կարգավիճակ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում, հատկապես մարզերում, պահանջված են բժիշկներ, դասավանդողներ, համակարգչային մասնագետներ, ճարտարապետներ: Միջին մասնագիտականի դեպքում պահանջված են ֆինանսների և առևտրի բնագավառի, ծառայության ոլորտի աշխատողները, միջին բժշկական անձնակազմ և այլն: Նախնական մասնագիտականի դեպքում՝ վաճառողներ, խանութներում ապրանք ցուցադրողներ, տնային տնտեսության հետ կապված օգնողներ, հանրային սննդում աշխատող մարդիկ:

 Պատասխանատուների խոսքերուվ, բարեփոխման ծրագրերը շարունակվում են։

Դիանա Ճաղարյան

5-րդ կուրս

Կիսվել